«Գոլդեն ֆիլդ» ընկերության համար սահմանվել է արտոնություն
Կառավարությունը թույլատրել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հուլիս ամիսը: Այս մասին հայտնում են Կառավարության Մամուլի ծառայությունից:
Նշենք, որ «Գոլդեն ֆիլդ» ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է ավտոմեքենաների բարձր ճնշման գազի բալոնների արտադրությամբ:
Ձեռնարկությունում աշխատում է 150 մարդ, արտադրանքի շուրջ 70 տոկոսն արտահանվում է:
2013 թվականին «Գոլդեն ֆիլդը» կնքել է արտահանման երեք խոշոր պայմանագիր, ինչը հնարավորություն կտա արտահանել արտադրված բալոնների ամբողջ քանակությունը: