Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հարավային Կորեան 200 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներում
01/10/2026 12:40
Կիսվել

Հարավային Կորեան 200 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներում

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան համաձայնության են եկել Սեուլի կողմից ամերիկյան էներգետիկ ենթակառուցվածքներում մինչև 200 մլրդ դոլար ծավալով խոշոր ներդրումների վերաբերյալ, հայտնում է CNBC-ն։ Նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս ծրագիրն անվանել է «ԱՄՆ-ի պատմության մեջ էներգետիկ ենթակառուցվածքներում կատարվող ամենախոշոր ներդրումներից մեկը», որը հնարավորություն կտա ստեղծել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր և ընդլայնել երկրի արտադրական հզորությունները։

Ներդրումային փաթեթը ներառում է 120 մլրդ դոլար՝ ԱՄՆ-ի տարածքում ութ խոշոր միջուկային ռեակտորների կառուցման համար։ Դրանցից 100 մլրդ դոլարը կուղղվի անմիջապես շինարարական աշխատանքներին, իսկ 20 մլրդ դոլարը կկազմի պահուստային ֆոնդը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների կառավարությունները, ինչպես նաև Westinghouse Electric, Korea Electric Power Corp և Korea Hydro & Nuclear Power ընկերությունները։ Բացի այդ, 22.3 մլրդ դոլար կհատկացվի Տեխասում 6472 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցմանը, որը պետք է էլեկտրաէներգիա մատակարարի տվյալների կենտրոններին։ Նախագծի իրականացումը կղեկավարեն Related Companies-ը և NextEra Energy-ն։

Խոշոր գործարքի մեջ կարող է ներառվել նաև երկար ժամանակ քննարկվող Alaska LNG նախագիծը, որը նախատեսում է հեղուկացված բնական գազի տեղափոխում և որի արժեքը ամերիկյան կողմը գնահատում է 50 մլրդ դոլար։ Սակայն Հարավային Կորեայի մասնակցությունը նախագծին դեռ վերջնականապես հաստատված չէ, քանի որ Սեուլը շարունակում է ուսումնասիրել նախաձեռնության առևտրային նպատակահարմարությունը։ Անցյալ տարի հարավկորեական իշխանությունները նախագիծը բարձր ռիսկային էին անվանել՝ նշելով, որ առանց խոշոր սկզբնական կապիտալ ներդրումները ծածկելու համար բավարար դրամական հոսքի երաշխիքների՝ գործընկերությունը դժվար կլինի։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11