Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Չինաստանը դադարել է նավթ գնել
01/10/2026 13:08
Կիսվել

Չինաստանը դադարել է նավթ գնել

Չինաստանում նավթի պահանջարկի սկսված վերականգնումը աստիճանաբար դադարում է․ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողություններն ու իրանական նավթի սահմանափակ մատակարարումները հումքի գները պահում են մասնավոր նավթավերամշակման գործարանների համար չափազանց բարձր մակարդակի վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Energy Aspects-ն ու FGE NexantECA-ն արդեն նվազեցրել են Չինաստանի կողմից նավթի պահանջարկի իրենց գնահատականները՝ հրաժարվելով 2026 թվականի վերջին չափավոր վերականգնման վերաբերյալ նախկին կանխատեսումներից։ FGE-ն չորրորդ եռամսյակի ներմուծման կանխատեսումը նվազեցրել է օրական 9.9 մլն-ից մինչև 9.3 մլն բարել, իսկ Energy Aspects-ը գնահատականը նվազեցրել է 440 հազար բարելով՝ հասցնելով օրական 9.2 մլն բարելի։

Bloomberg-ի տվյալներով՝ անցած տարի Չինաստանն օրական միջինը 11.6 մլն բարել նավթ էր ներմուծում՝ ավելացնելով ռազմավարական պաշարները և համաշխարհային նավթի գներին աջակցելով՝ առաջարկի ավելցուկի պայմաններում։ Այդ ժամանակից ի վեր, ըստ գործակալության, ներմուծման միջին ծավալը պահպանվում է օրական 10 մլն բարելից փոքր-ինչ ցածր մակարդակում․ երկիրը կրճատել է գնումները, թեև ակնկալվում էր, որ 2026 թվականի երկրորդ կեսին դրանք կրկին կսկսեն աճել։

Չինաստանը միշտ եղել է նավթի խոշորագույն գնորդներից մեկը, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային նավթային շուկայի վիճակի ցուցիչի նրա դերն ավելի է կարևորվել։ Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, պատերազմի առաջին ամիսներին Չինաստանի կողմից նավթի գնումների ցածր ակտիվությունը նպաստեց համաշխարհային գների աճի սահմանափակմանը, մինչդեռ վերջին շաբաթներին պահանջարկի աշխուժացման նշանները հանգեցրին նավթի որոշ տեսակների հավելավճարների կտրուկ աճին՝ հենանիշային գների համեմատ մեկ բարելի դիմաց ավելի քան 20 դոլարով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11