Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը
01/10/2026 15:38
Կիսվել

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Էրեբունի 20/52 հասցեում նորացված ձևաչափով վերաբացվել է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Սրահը հիմնովին վերանորոգվել է՝ առավել հարմարավետ միջավայրում բաժանորդների արագ և արդյունավետ սպասարկումն ապահովելու համար։

Կենտրոնում հասանելի են Ucom-ի բոլոր ծառայությունները և տեխնոլոգիական լուծումները՝  շարժական և ֆիքսված կապ, հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ, սմարթֆոններ և այլ խելացի սարքեր։ Այցելուները կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայություններ և ծանոթանալ ընկերության ընթացիկ առաջարկներին։

«Մեր սպասարկման կենտրոնները Ucom-ի և բաժանորդների ամենօրյա շփման կարևոր կետերից են, և մեզ համար էական է, որ այդ շփումը լինի հնարավորինս պարզ, հարմարավետ և որակյալ։ Էրեբունու նորացված կենտրոնում ստեղծել ենք միջավայր, որտեղ հաճախորդները կարող են մեկ վայրում ստանալ անհրաժեշտ խորհրդատվությունն ու օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Վերաբացման առթիվ՝ հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ, Էրեբունի 20/52 հասցեի սպասարկման կենտրոնում Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, հոկտեմբերի 1-ից 7-ը, ցանկացած սմարթֆոն գնող հաճախորդ կստանա Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Էրեբունու նորացված սրահը Ucom-ի  վաճառքի և սպասարկման 73 կենտրոնների ցանցի մաս է։ Ընկերությունը շարունակում է արդիականացնել կենտրոնները՝ նպատակ ունենալով բաժանորդների համար ապահովել հարմարավետ միջավայր, ծառայությունների հասանելիություն և որակյալ սպասարկում։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21