Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Bloomberg-ը հաշվարկել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ին
01/10/2026 18:32
Կիսվել

Bloomberg-ը հաշվարկել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ին

Bloomberg-ը թարմացրել է միլիարդատերերի ինդեքսը՝ ներկայացնելով, թե ինչպես են 2026 թվականի սկզբից փոխվել ռուսաստանցի միլիարդատերերի կարողությունները։

2026 թվականի սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը նվազել է 23.599 մլրդ դոլարով։ Այս տվյալները ներկայացնում է Bloomberg գործակալությունը, որը հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index)։ Վարկանիշը կազմելիս, մասնավորապես, հաշվի է առնվում ընկերությունների բաժնետոմսերի արժեքը։

Ռուսաստանցի մասնակիցների շարքում ամենամեծ անկումն արձանագրել է Միխայիլ Պրոխորովը․ նրա կապիտալը նվազել է 6.22 մլրդ դոլարով՝ հասնելով 10.4 մլրդ դոլարի։  Վլադիմիր Պոտանինի կարողությունը կրճատվել է 4.28 մլրդ դոլարով և այժմ գնահատվում է 22.1 մլրդ դոլար։ Ալիշեր Ուսմանովը, որը Ռուսաստանի երկաթի հանքաքարի խոշորագույն արտադրողի բաժնետերերից է, կորցրել է 2.69 մլրդ դոլար․ նրա կարողությունը կազմել է 16.6 մլրդ դոլար։ Վլադիմիր Լիսինը կորցրել է 2.62 մլրդ դոլար, և նրա կապիտալը նվազել է մինչև 21.1 մլրդ դոլար։ Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի կարողությունը նվազել է 2.56 մլրդ դոլարով․ նրա կարողությունը կազմում է 11.8 մլրդ դոլար։

Տարեսկզբից կապիտալի աճի առաջատարը Ալեքսեյ Մորդաշովն է․ նրա կարողությունն ավելացել է 1.51 մլրդ դոլարով՝ հասնելով 27.8 մլրդ դոլարի։ Նրան հաջորդում են Իսկանդեր Մախմուդովը (+151 մլն դոլար՝ մինչև 8.03 մլրդ դոլար), Դմիտրի Ռիբոլովլևը (+131 մլն դոլար՝ մինչև 9.9 մլրդ դոլար) և Միխայիլ Ֆրիդմանը (+119 մլն դոլար՝ մինչև 10.2 մլրդ դոլար):

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85