Ռուսաստանի պետական պարտքը 2027 թվականի արդյունքներով կկազմի 53.9 տրլն ռուբլի
2027 թվականի արդյունքներով Ռուսաստանի պետական պարտքի ծավալը կկազմի 53.9 տրլն ռուբլի, 2028 թվականին՝ 61.1 տրլն ռուբլի, իսկ 2029 թվականին՝ 67.9 տրլն ռուբլի։ Այս մասին նշվում է 2027-2029 թվականների դաշնային բյուջեի նախագծի բացատրական գրությունում։ Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում։
Փաստաթղթի համաձայն՝ ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինը 2027 թվականին կաճի մինչև 89.1%, 2028 թվականին՝ 89.9%, իսկ 2029 թվականին՝ 91.3%։
