ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի հուլիսի դրությամբ 451․1 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 451,097 մլն դրամ (451․1 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 56,479 մլն դրամով կամ 14․3%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 28,396 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 422,701 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 20․7%-ը կամ 87,706 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի հուլիսի վերջի համեմատ աճել է 36․9%-ով։
Տրամադրած վարկերի 79․3%-ը կամ 334,996 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի հուլիսի վերջի համեմատ աճել է 16․9%-ով։
