Սեպտեմբերին Իրանը նավթով չի բեռնել ոչ մի լցանավ
Սեպտեմբերին Իրանը նավթով չի բեռնել ոչ մի լցանավ։ Սա նման առաջին դեպքն է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հակամարտության մեկնարկից ի վեր, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական տվյալները։
Bloomberg-ի նախնական տվյալների, ինչպես նաև Kpler և Vortexa վերլուծական ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին իրանական լցանավերի նավթաբեռնումը նվազել է մինչև զրո՝ օգոստոսին գրանցված օրական շուրջ 250 հազար բարելի համեմատ։
Գործակալության նշմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փետրվարի 28-ին սկսված հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները ձգձգվում են, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցի պատճառով։ Այս շաբաթվա սկզբին Bloomberg-ը հայտնել էր, որ իրանցի պաշտոնյաները հոռետեսորեն են գնահատում մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները համաձայնության հասնելու հեռանկարները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ կկարողանա Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դեռևս միջանկյալ ընտրություններից առաջ։ Այնուամենայնիվ, Թրամփը նշել էր, որ իրեն չի բավարարում Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկը՝ այն որակելով որպես «բավարար չափով լավը չլինող»։
