Այլ Լուրեր

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ֆրանսիայի պետական պարտքի սպասարկման ծախսերը կաճեն՝ հասնելով 91.2 մլրդ եվրոյի
02/10/2026 12:53
Կիսվել

Ֆրանսիայի պետական պարտքի սպասարկման ծախսերը կաճեն՝ հասնելով 91.2 մլրդ եվրոյի

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է նոր բյուջեի շրջանակում նախատեսվող խնայողության միջոցառումների մասին։

Ֆրանսիան պատրաստվում է պետական պարտքի սպասարկման ռեկորդային ծախսերին. 2027 թվականին այդ նպատակով կուղղվի 91.2 մլրդ եվրո։ Այս ցուցանիշները ներառված են երկրի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում։

Ինչպես ընդգծում են կառավարության աշխատակազմում, այդ գումարը զգալիորեն կգերազանցի 2026 թվականի ծախսերը։

«2026 թվականին պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 119.3%-ին, և դրա կայունացման համար անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև 3%-ից ցածր մակարդակ։ Տոկոսավճարների ծախսերի աճը զգալիորեն սահմանափակում է մեր գործողությունների ազատությունը. 2027 թվականին դրանք կկազմեն 91.2 մլրդ եվրո՝ 2026 թվականի 79.2 մլրդ եվրոյի համեմատ», – ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն X սոցիալական ցանցում արած գրառմամբ խոստացել է, որ բյուջեի շրջանակում կառավարությունը նախատեսել է 54 մլրդ եվրոյի խնայողություն՝ 2027 թվականին բյուջեի դեֆիցիտը մինչև 4.8% նվազեցնելու համար։ Սակայն պաշտպանության լրացուցիչ ծախսերը հաշվի առնելով՝ նախատեսվում է այդ ցուցանիշը պահել 5%-ի մակարդակում։

Նա նաև վստահեցրել է, որ պարտադիր վճարների ավելացումը չի նշանակում հարկերի ընդհանուր բարձրացում։ Վարչապետը խոստացել է, որ իշխանությունները թեև պայքարելու են հարկային արտոնությունների դեմ, սակայն չեն պատրաստվում բարձրացնել ավելացված արժեքի հարկի դրույքաչափը։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6