Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ հակամարտության հետևանքով վնասը գնահատել են 600 մլրդ դոլար
Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հետևանքով կրած վնասը գնահատում է ավելի քան 600 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Հունգարիայում Ուկրաինայի դեսպան Ֆյոդոր Շանդորը։
Նրա խոսքով՝ վնասի ընդհանուր գումարը գերազանցում է 600 մլրդ դոլարը։
«Ավերվել են ավելի քան 60 մլրդ դոլար արժողությամբ արդյունաբերական օբյեկտներ։ Տրանսպորտային ենթակառուցվածքների վնասը գնահատվում է 96 մլրդ դոլար, իսկ էներգետիկ ոլորտի կորուստները գերազանցում են 100 մլրդ դոլարը: Ցավոք, այս թվերն ամեն օր աճում են», – հունգարական InfoRadio ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է դիվանագետը։
