Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ուոլ Սթրիթը չի հավատում Nvidia-ի չիպերի հավերժական արժեքին և երաշխիքներ է պահանջում
02/10/2026 14:27
Կիսվել

Ուոլ Սթրիթը չի հավատում Nvidia-ի չիպերի հավերժական արժեքին և երաշխիքներ է պահանջում

Nvidia-ի 500 մլրդ դոլարի ֆինանսական ծրագիրը բախվել է Ուոլ Սթրիթի թերահավատությանը, հայտնում է Reuters-ը։ Ներդրողները կասկածում են` արդյոք ընկերության արհեստական բանականության չիպերը կարելի է համարել երկարաժամկետ վարկերի հուսալի ապահովություն։

Հոդվածի համաձայն՝ Nvidia-ն ցանկանում է իր գրաֆիկական պրոցեսորները վերածել «ներդրողների համար գրավիչ ենթակառուցվածքային ակտիվի», որպեսզի արհեստական բանականության ոլորտը զարգացնող ընկերությունները կարողանան չիպերով ապահովված վարկերի միջոցով ֆինանսավորել հաշվողական հզորությունների հասանելիությունը։

IDram

Reuters-ի փոխանցմամբ՝ բանկերի և վարկային ներդրողների համար հիմնական խնդիրը գրաֆիկական պրոցեսորների ծառայության ժամկետն ու մնացորդային արժեքն է։ Nvidia-ն պնդում է, որ իր չիպերը կարող են եկամուտ ապահովել մինչև 10 տարի, սակայն բանկերը սովորաբար ամորտիզացիայի ժամկետ են սահմանում 3-4 տարի, քանի որ պատմական տվյալները բավարար չեն նման ակտիվների երկարաժամկետ արժեքը վստահորեն գնահատելու համար։ Հետևաբար, լրատվական գործակալության կարծիքով, վարկատուները, ամենայն հավանականությամբ, կպահանջեն ավելի բարձր տոկոսադրույքներ, կապիտալի ավելի մեծ բուֆեր և ավելի հուսալի երաշխիքներ։

Սկզբում Nvidia-ն ենթադրում էր, որ որոշ գործարքներ կարող են նախատեսել մնացորդային արժեքի երաշխիք՝ առավելագույնը 25% մակարդակով։ Սակայն Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ներկայում քննարկվող տասնյակ միլիարդավոր դոլարների գործարքներում, ամենայն հավանականությամբ, ավելի մեծածավալ երաշխիքներ կպահանջվեն։ Որոշ դեպքերում վարկերի ապահովություն կարող են հանդիսանալ նաև հաճախորդների հետ կնքված պայմանագրերը և Nvidia-ի երաշխիքները։

Nvidia-ի համար այս մոդելի հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք ընկերությանը կհաջողվի վարկատուներին համոզել իր գրաֆիկական պրոցեսորների երկարաժամկետ արժեքի հարցում։ Առայժմ, ինչպես նշում է Reuters-ը, բանկերը դրանց ծառայության ժամկետն ու մնացորդային արժեքը գնահատում են զգալիորեն ավելի զգուշավոր կերպով, քան ինքը՝ ընկերությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04