Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն փորձում են ելք գտնել դիզելային վառելիքի ճգնաժամից
02/10/2026 16:38
Կիսվել

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն փորձում են ելք գտնել դիզելային վառելիքի ճգնաժամից

Մեծ Բրիտանիան միացել է Եվրամիության անդամ երկրների հետ հրատապ խորհրդակցություններին՝ Վաշինգտոնի վերջնագրի հետևանքով վառելիքային ճգնաժամը կանխելու նպատակով։ Սակայն կողմերին համաձայնության գալ չի հաջողվել։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ եվրոպական երկրները մտադիր չեն տեղի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշմանը։ Բրյուսելում լրջորեն մտահոգված են, որ եթե որոշում կայացվի օգտագործել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները, իսկ նույն ժամանակ Եմենի հութիները փաստացի փակեն Կարմիր ծովը Սաուդյան Արաբիայից մատակարարումների համար, մայրցամաքին լուրջ խնդիրներ կսպառնան։

Միևնույն ժամանակ, թերթի մեկ այլ զրուցակից պնդում է, որ եվրոպական մի շարք երկրներ, այնուամենայնիվ, պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել Միացյալ Նահանգների հետ։

The Times-ի աղբյուրը Մեծ Բրիտանիայի կառավարությունում Վաշինգտոնի գործողություններն անվանել է «բանակցություններ վարելու անթաքույց մարտավարություն»։ Նա նախազգուշացրել է, որ եթե Եվրոպան ընդունի ԱՄՆ-ի պահանջները, իսկ Կարմիր ծովով մատակարարումները դադարեցվեն, դա կհանգեցնի վառելիքի սուր դեֆիցիտի։

«Այս պաշարները նախատեսված են մատակարարումների ընդհատումների դեպքում որպես բուֆեր ծառայելու համար։ Դրանք նախատեսված չեն վառելիքի գները նվազեցնելու նպատակով», – հայտարարել է պարբերականի զրուցակիցը։

Ուկրաինայի շուրջ հակամարտության պատճառով ռուսական նավթամթերքի ներմուծման արգելքից հետո Եվրոպան մեծ կախվածության մեջ է հայտնվել ամերիկյան վառելիքի մատակարարումներից։ Հատկապես խոցելի վիճակում է Մեծ Բրիտանիան. երկրում դիզելային վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը 40 օրվա համար, իսկ մատակարարումների մեկ քառորդը գալիս է ԱՄՆ-ից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69