Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և COAF-ի համագործակցության շնորհիվ վերաբացվել է Արտենի համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը
24/01/2014 15:07
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և COAF-ի համագործակցության շնորհիվ վերաբացվել է Արտենի համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ վերաբացվել է Արտենի համայնքի հիմնանորոգված տարրական դպրոցի մասնաշենքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացված 7 միլիոն դրամի ֆինանսավորման արդյունքում այստեղ հիմնադրվել է ստեղծագործարան, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները:  Հայաստանի մանուկներ հիմնադրամը հիմնանորոգել է դասասենյակները և հիմնել ատամների մաքրման կայան:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ ստեղծագործարանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող դասասենյակ է, որը հագեցված է էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաև հատուկ շարժական կահույքով: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի օգտագործում ու տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում ու դասախոսություն, ընթերցանություն և խաղ։

Նշենք, որ Արտենիի ստեղծագործարանը երկրորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում: 2013թ. սեպտեմբերից նույնանման ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի երեխաները:

«Ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին՝ մենք նպատակ ունենք օգնել երեխաներին՝ բացահայտելու և զարգացնելու իրենց ունակությունները: Մենք պետք է խելացի սերունդ դաստիարակենք, և այս առումով շատ կարևոր է, որպեսզի ստեղծագործականությունը խթանող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, և թե՛ գյուղի երեխաներին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրել է. «Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման և տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր միջավայրի ապահովման նպատակով: Հաշվի առնելով Արտենիում ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը, որոշեցինք հիմնանորոգել համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը, բազմապատկելով ներդրումներն ու ընդլայնելով համագործակցությունը մեր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ` բացել ստեղծագործարան: Այս ամենը հնարավոր դարձավ Հիմնադրամի երկարամյա բարեկամներ ու բարերարներ՝ տեր և տիկին Նուբար և Աննա Աֆեյանների աջակցությամբ: Այսօր վերաբացված  դպրոցն ու ստեղծագործարանն արդի կրթական հնարավորություններ են ընձեռում երիտասարդ սերնդին»:

Արտենի համայնքի տարրական դպրոցը COAF-ի կողմից հիմնանորոգված ուսումնական 7-րդ և հանրային նշանակության 18-րդ կառույցն է` 2004թ.-ից ի վեր: Այսուհետ տարրական դպրոցի մոտ 100 աշակերտի և 15 ուսուցչի համար դասաժամերը կկազմակերպվեն ժամանակակից, հարմարավետ միջավայրում, լուսավոր ու ջեռուցվող դասասենյակներում: Աշակերտները կօգտվեն ջրամատակարարմամբ ապահովված սանհանգույցներից, ատամների մաքրման կայանից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04