Saudi Aramco-ն Ասիայի համար նավթի գները նվազեցրել է մինչև 2020 թվականի մակարդակը
Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, զգալիորեն նվազեցրել է ասիացի գնորդների համար իր նավթի վաճառքի գները։ Նոյեմբերյան գնանշումները հասել են վերջին վեց տարվա նվազագույն մակարդակին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության տվյալները։
Ըստ այդմ՝ Arab Light տեսակի նավթի գինը Ասիայի համար մեկ բարելի հաշվով միանգամից նվազել է 5 դոլարով։ Reuters-ի տեղեկություններով՝ վերանայումից հետո Arab Light-ի գինը հասել է ամենացածր մակարդակին՝ 2020 թվականի հունիսից ի վեր։
