Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Գերմանիայում աղքատության շեմից ցածր գտնվող թոշակառուների թիվը ռեկորդային մակարդակի է հասել
06/10/2026 11:53
Կիսվել

Գերմանիայում աղքատության շեմից ցածր գտնվող թոշակառուների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

Գերմանիայում այն տարեց բնակիչների թիվը, որոնց եկամուտները բավարար չեն ապրուստի համար և որոնք ստիպված են պետությունից ստանալ հիմնական սոցիալական աջակցություն, հասել է պատմական առավելագույնի։ 2026 թվականի առաջին եռամսյակի ավարտին նման վճարներ ստանում էր 771.3 հազար մարդ։ Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության տվյալները։

Հինգ տարուց փոքր-ինչ ավելի վաղ պատկերը այլ էր․ 2020 թվականի վերջին պետական աջակցություն էր ստանում շուրջ 564.1 հազար մարդ։ Այս ժամանակահատվածում ցուցանիշն աճել է 36.7%-ով։ Ամենամեծ աճը գրանցվել է պետության ֆինանսական աջակցությունից կախված օտարերկրյա թոշակառուների շրջանում՝ 2020 թվականի 152.3 հազարից հասնելով 279.3 հազարի, այսինքն՝ 83.3%-ով։

Գերմանիայի քաղաքացիների շրջանում ևս նպաստ ստացողների թիվն աճել է՝ 411.8 հազարից հասնելով մոտ 492 հազարի։ Bild-ն առանձին ուշադրություն է հրավիրում կենսաթոշակային տարիքի այն ուկրաինացիների թվի աճին, որոնց նշանակվել է նպաստ․ նրանց թիվը 19.5 հազարից հասել է 106.9 հազարի։

Նպաստ ստացողների թվի աճին զուգահեռ ավելանում են նաև բյուջետային ծախսերը։ 2020 թվականին Գերմանիան տարեցներին հիմնական սոցիալական աջակցություն տրամադրելու համար հատկացրել էր շուրջ 3.3 մլրդ եվրո, իսկ 2025 թվականին այդ գումարը հասել է 6.2 մլրդ եվրոյի։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հուլիսից Գերմանիայում սովորական կենսաթոշակներն աճել են 4.24%-ով։ Բարձրացումը վերաբերել է շուրջ 21.5 մլն թոշակառուի։ Սակայն հիմնական սոցիալական աջակցություն ստացողները հատուկ կատեգորիա են․ նրանց սեփական եկամուտները չեն բավարարում սահմանված կենսապահովման նվազագույն մակարդակն ապահովելու համար։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11