Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Orange Հիմնադրամն աջակցում է տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին
31/01/2014 09:24
Կիսվել

Orange Հիմնադրամն աջակցում է տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին

Orange Հիմնադրամի աջակցությամբ «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան տարածքում այժմ արդեն գործում է կենտրոն, որը նախատեսված է մանկատանը բնակվող և տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:

Orange-ից տեղեկացնում են, որ հատուկ սարքավորումներով և ուսումնական նյութերով հագեցած այս կենտրոնը կհեշտացնի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացն ու կնպաստի հետագայում նրանց ինտեգրմանը հասարակություն: Մասնագիտացված ուսումնական նյութերի թվում են տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված գրքերի հավաքածուներ, ինչպես նաև ավելի կրտսեր տարիքի երեխաների զարգացմանը նպաստող հատուկ խաղալիքներ:

Այս նախագիծն իրականացվել է 2012թ. Orange Հիմնադրամի մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Օրանժ Արմենիա ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռել սեփական նախաձեռնությամբ իրականացնել բարեգործական ծրագրեր: Սա Orange-ի աշխատակիցների առաջարկների հիման վրա ֆինանսավորվող թվով հինգերորդ ծրագիրն է:

«Orange Հիմնադրամը մեծապես կարևորում է տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրները: «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներն այս առումով առավել խոցելի են, սակայն, բարեբախտաբար, օրեցօր զարգացող տեխնոլոգիաները նման երեխաներին աջակցելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում: Այս նախաձեռնությունը լրացնում է Հայկական Ակնաբուժության Նախագիծ կազմակերպության հետ մեր կողմից իրականացված աշխատանքը, որի շրջանակներում 2011թ.-ից ի վեր ավելի քան 50,000 հոգի ստացել են անվճար ակնաբուժական օգնություն», ասել թ Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատունն իրականացնում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամք ու դաստիարակություն, ուսուցում ու զարգացում, ինչպես նաև բուժօգնության կազմակերպում: Ներկայումս մանկատան խնամքի ներքո գտնվում է 93 երեխա, որոնցից 35-ն ունեն տեսողության խնդիրներ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91