Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նախարարությունը պարզաբանել է Մաքսային Միությանն անդամակցելուց հետո մաքսատուրքերի փոփոխման հարցը
31/01/2014 11:15
Կիսվել

Նախարարությունը պարզաբանել է Մաքսային Միությանն անդամակցելուց հետո մաքսատուրքերի փոփոխման հարցը

Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքրերի միասնական դրույքաչափերը:

Մաքսային Միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են Մաքսային միության Միասնական Մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից: Որպես այս օրենսգրքի հիմք ընդունված է Ռուսաստանի Դաշնության Մաքսային օրենսգիրքը:

Մաքսային Միությունում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաև մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր ի տարբերություն Հայաստանի: ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են նաև սակագնային քվոտաներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանմամբ՝ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության առաջնային քննարկումներում դրույքաչափերի հարցը բազմիցս քննարկվել է, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը, անդամակցությունից հետո նույնպես, որոշ ապրանքների մասով երրորդ երկրներից Հայաստան ներմուծման ժամանակ, այնուամենայնիվ, կշարունակի կիրառել իր գործող մաքսատուրքերի դրույքաչափերը: Այս պայմանավորվածությունը համապատասխանորեն ներառվել է նաև Ճանապարհային Քարտեզի մեջ: Բացառությունների ենթակա ապրանքների ցանկը, բացառությունների կիրառման տևողության և այլ հարցերին առնչվող մանրամասները ենթակա են բանակցելու և համաձայնեցնելու Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այս ապրանքացանկի մշակման առաջնային աշխատանքներից հետո այն ներկայացվել է ՀՀ մասնավոր հատվածի քննարկմանը` ինչպես գործարարության աջակցությամբ զբաղվող պետական և ոչ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր բիզնեսի մակարդակով: Ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի Մաքսային Միության համապատասխան մարմիններին` հարցը ուսումնասիրելու և բանակցությունը սկսելու նպատակով:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11