Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՕՊԵԿ-ը հրապարակել է նավթի շուկայի հոկտեմբերյան զեկույցը
14/10/2026 15:37
Կիսվել

ՕՊԵԿ-ը հրապարակել է նավթի շուկայի հոկտեմբերյան զեկույցը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության զեկույցում ներկայացված են հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են նավթի շուկայի միտումների վրա՝ պահանջարկի, առաջարկի և հավասարակշռության տեսանկյունից։ Զեկույցում նաև կանխատեսվում է, թե ինչ զարգացումներ են սպասվում «սև ոսկու» շուկայում։

ՕՊԵԿ+-ի այն երկրները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին, 2026 թվականի սեպտեմբերին ավելացրել են նավթի արդյունահանումը օրական 956 հազար բարելով, ասվում է զեկույցում։
Լիբիայի, Իրանի և Վենեսուելայի՝ համաձայնագրի կատարումից ազատված երկրների, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալուց հետո, դաշինքի երկրների ընդհանուր արդյունահանումը կազմել է օրական 30.753 մլն բարել։

Ավելի վաղ ՕՊԵԿ+ երկրները նաև երկարաձգել էին նախկինում թույլ տրված նավթի գերարտադրության ծավալները փոխհատուցելու հնարավորությունը մինչև 2026 թվականի վերջը, սակայն նորացված ժամանակացույցը դեռ չի հրապարակվել։ Մինչդեռ նախորդ ժամանակացույցով փոխհատուցման ժամանակահատվածի ավարտը նախատեսված էր 2026 թվականի հունիսին։

Այսպիսով, ՕՊԵԿ+ երկրների սեպտեմբերյան քվոտան՝ առանց փոխհատուցման ծավալները հաշվի առնելու, կազմել է օրական 36.206 մլն բարել, իսկ արդյունահանման փաստացի ծավալը նախատեսված մակարդակից պակաս է եղել օրական 5.453 մլն բարելով։

ՕՊԵԿ+-ի յոթ երկրների շարքում սեպտեմբերին նավթի արդյունահանումն ամենից շատ ավելացրել է Սաուդյան Արաբիան՝ օրական 744 հազար բարելով՝ հասցնելով այն օրական 8.001 մլն բարելի։ Ալժիրը արդյունահանումն ավելացրել է օրական 3 հազար բարելով՝ հասցնելով 1.003 մլն բարելի, Իրաքը՝ օրական 386 հազար բարելով՝ մինչև 3.920 մլն բարելի, իսկ Ղազախստանը՝ օրական 22 հազար բարելով՝ մինչև 1.851 մլն բարելի։

Քուվեյթում սեպտեմբերին նավթի արդյունահանումը նվազել է օրական 140 հազար բարելով՝ կազմելով 1.766 մլն բարել, իսկ Ռուսաստանում կրճատվել է օրական 38 հազար բարելով՝ մինչև 8.643 մլն բարել։ Օմանում նավթի արդյունահանումը նախորդ ամսվա համեմատ գրեթե չի փոխվել և կազմել է օրական 939 հազար բարել։

ՕՊԵԿ-ի այն երկրներից, որոնք չեն մասնակցում ՕՊԵԿ+ համաձայնագրով սահմանված սահմանափակումներին, Լիբիայում սեպտեմբերին նավթի արդյունահանումը նվազել է օրական 59 հազար բարելով՝ հասնելով 1.291 մլն բարելի, իսկ Իրանում՝ օրական 99 հազար բարելով՝ մինչև 1.957 մլն բարելի։ Վենեսուելան, ընդհակառակը, փոքր-ինչ ավելացրել է արդյունահանումը՝ օրական 18 հազար բարելով՝ հասցնելով 1.150 մլն բարելի։

Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից վերջերս դուրս եկած Արաբական Միացյալ Էմիրությունները սեպտեմբերին ավելացրել են նավթի արդյունահանումը օրական 86 հազար բարելով՝ հասցնելով այն օրական 3.917 մլն բարելի։

AMP
13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01