Չինաստանի արտաքին առևտուրն արձանագրել է վերջին հինգ տարվա աճի ռեկորդային տեմպերը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վան Ցզյունը հայտարարել է, որ 2026 թվականի առաջին երեք եռամսյակներում Չինաստանի արտաքին առևտրի աճի տեմպերը հասել են ռեկորդային մակարդակի։ Ցուցանիշները վերջին հինգ տարվա ընթացքում ամենաբարձրն են։ Չինաստանը շարունակում է պահպանել իր դիրքը՝ որպես ապրանքների առևտրի ծավալով աշխարհի խոշորագույն երկիր։
«2026 թվականի առաջին երեք եռամսյակներում Չինաստանի արտաքին առևտրի աճի տեմպերը վերջին հինգ տարվա ընթացքում ամենաբարձրն են եղել։ Միևնույն ժամանակ, ինչպես եռամսյակային, այնպես էլ ամսական աճի տեմպերն ընդհանուր առմամբ արագացման միտում են ցուցաբերում», – ասվում է մամուլի ասուլիսի հաղորդագրության մեջ՝ մեջբերելով նրա խոսքերը։
Վան Ցզյունը նաև ընդգծել է, որ Չինաստանը շարունակում է պահպանել իր դիրքը՝ որպես ապրանքների առևտրի ծավալով աշխարհի խոշորագույն երկիր։
