
ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 31/01/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով և կազմել 408.11 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.54 դրամով և կազմել 552.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 11.59 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.82 դրամով և կազմել 671.26 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 319.90 դրամով և կազմել 16302.89 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.13 դրամով և կազմել 254.68 դրամ: Պլատինի գինը նվազել է 409.73 դրամով և կազմել 18212.00 դրամ: