2026թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․25 մլրդ դոլար է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,190,849.0 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 214․3 մլն դրամով կամ 4%-ով։
Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,187,742.4 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,454,874.0 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,590,525.3, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 340,697.7 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 523,651.0 մլն դրամ։
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,732,868.4 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,527,879.4 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 204,989.0 մլն դրամ:
ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,106.6 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,962.0 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 144.6 մլն դրամ։
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի օգոստոսի 31-ի 364.32 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի օգոստոսի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14․25 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7․5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի օգոստոսի վերջի 14․1 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 0․8%-ով կամ 0․12 մլն դոլարով։
