Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 50 մլրդ դրամի եվ 30 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.5 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են դրամով տեղաբաշխված միջոցների աճ և դոլարով տեղաբաշխված միջոցների անկում:
Նշենք, որ հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44 մլն ԱՄՆ դոլար: