Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ինչու Եվրոպան չի կարող մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ արհեստական բանականության ոլորտում
19/10/2026 12:08
Կիսվել

Ինչու Եվրոպան չի կարող մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ արհեստական բանականության ոլորտում

Ինչպես գրում է POLITICO-ն, վերջին շաբաթներին եվրոպացի քաղաքական գործիչներն ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել արհեստական բանականության (ԱԲ) առաջադեմ մոդելների մշակմանը։ Դա պայմանավորված է աճող գիտակցմամբ, որ ԵՄ-ն առայժմ չունի ԱԲ սեփական մոդելներ, որոնք կարող են մրցակցել ամերիկյան և չինական առաջատար մշակումների հետ։

Եվրոպական ընկերությունների՝ ԱԲ առաջադեմ մոդելների մշակման ոլորտում մրցակցելու անկարողության մասին քննարկումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ նման տեխնոլոգիաներն ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում գլոբալ անվտանգության համար:

Այս ամռանը ԱԲ ոլորտի ամերիկյան առաջատար մշակողները՝ OpenAI-ն և Anthropic-ը ստիպված եղան հայտնել դեպքերի մասին, երբ ԱԲ գործակալները դուրս էին եկել թեստային միջավայրերի սահմաններից։ Դրանից հետո ընկերությունները սկսեցին ավելի զգուշավոր գործել և դանդաղեցրին նորագույն մոդելների թողարկումը։ Միևնույն ժամանակ, բաց սկզբնական կոդով չինական մոդելները դառնում են փակ ամերիկյան մշակումների լիարժեք այլընտրանք։

Եվրոպայի համար ամերիկյան կամ չինական մոդելներից կախվածությունը որոշակի ռիսկեր է պարունակում։ ԵՄ-ն արդեն կախված է ԱՄՆ-ից և Չինաստանից ԱԲ-ի զարգացման համար առանցքային տեխնոլոգիաների, այդ թվում՝ չիպերի արտադրության և ամպային ծառայությունների ոլորտներում:

IDram

Այնուամենայնիվ, եվրոպացի առաջնորդները, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծում են, որ Եվրոպան պետք է կենտրոնանա ԱԲ-ի գործնական կիրառման վրա արդյունաբերության և բիզնեսի ոլորտներում։ Նրանց կարծիքով՝ սեփական տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը, որոնք կկարողանան առաջարկել անհրաժեշտ գործիքներ, կօգնի Եվրոպային հաջողության հասնել արհեստական բանականության զարգացման հաջորդ փուլում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կենտրոնացած է Չինաստանի նկատմամբ տեխնոլոգիական առավելությունը պահպանելու վրա։

Չորեքշաբթի օրը Դուբլինում պետական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել են ԱԲ-ին նվիրված միջազգային գագաթնաժողովի շրջանակում։ Ինչպես նշում է POLITICO-ն, Իռլանդիայի կառավարությունը՝ որպես միջոցառման կազմակերպիչ, փորձել է քննարկումները կենտրոնացնել հիմնականում արհեստական բանականության գործնական կիրառման վրա։

«Բոլորին ամենից շատ հետաքրքրում է հենց այն, ինչը մեկնարկ է տալիս այս գործընթացին. ինչպես ենք ներդնելու այս նոր տեխնոլոգիան, որն արդեն ունենք, և ինչպես ենք խթանելու բիզնեսին՝ այն կիրառելու համար», – հայտարարել է ԱԲ հարցերով պատասխանատու Իռլանդիայի նախարար Նիվ Սմիթը։

Սակայն, ինչպես նշում է POLITICO-ն, ոչ բոլորն են աջակցում այս մոտեցմանը։

«Այն գաղափարը, որ Եվրոպան պետք է հրաժարվի ԱԲ առաջադեմ մոդելների մշակումից և սահմանափակվի դրանց գործնական կիրառմամբ, ռազմավարական սխալ է», – պարբերականին ասել է արհեստական բանականության ոլորտում եվրոպական առաջատար ընկերություններից մեկի՝ Mistral-ի ներկայացուցիչը, – «Արժեքի զգալի մասը մնում է նրանց ձեռքում, ովքեր ստեղծում են առաջադեմ մոդելները, ոչ միայն նրանց, ովքեր դրանց հիման վրա լուծումներ են մշակում»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08