Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Ինչպե՞ս են միլիոնատերերը գումար վաստակում մասնավոր ինքնաթիռների վերավաճառքից
19/10/2026 17:36
Կիսվել

Ինչպե՞ս են միլիոնատերերը գումար վաստակում մասնավոր ինքնաթիռների վերավաճառքից

Արհեստական բանականության ոլորտի բումը ձևավորել է գերհարուստների նոր խավ՝ կտրուկ մեծացնելով մասնավոր ինքնաթիռների պահանջարկը։ Մատակարարման երկար հերթերի պայմաններում որոշ գնորդներ սկսել են նոր բիզնես-ջեթերը վերավաճառել՝ ստանալով բազմամիլիոնանոց շահույթ։
Մասնավոր ավիացիայի շուկայում նոր միտում է ձևավորվել. գնորդները արտադրողներից ստանում են նախապես պատվիրված բիզնես-ջեթերը և անմիջապես վերավաճառում՝ միլիոնավոր դոլարների շահույթ ստանալով, գրում է Financial Times-ը (FT)։

Այս երևույթի հիմնական պատճառներն են մատակարարման սահմանափակ հնարավորությունները և գերհարուստ հաճախորդների թվի արագ աճը։ Հատկապես մեծ ազդեցություն է ունեցել արհեստական բանականության ոլորտի վերելքը, որի արդյունքում տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրների և ներդրողների շրջանում ձևավորվել է մեծ կարողություն ունեցող մարդկանց նոր խավ։

Միաժամանակ ինքնաթիռ արտադրող ընկերությունները բախվում են բաղադրիչների և որակավորված աշխատուժի պակասի։ Արտադրական հերթերն այնքան են երկարել, որ այսօր պատվիրված ինքնաթիռի մատակարարումը կարող է ձգվել մինչև 2030 թվականը։ Արդյունքում գնորդները պատրաստ են զգալի հավելավճար վճարել՝ ինքնաթիռն ավելի շուտ ձեռք բերելու համար։

Օրինակ՝ Gulfstream G700 նոր ինքնաթիռը, որի բազային արժեքը մոտ 80 մլն դոլար է, կարող է վերավաճառվել 10% հավելագնով։
Addleshaw Goddard իրավաբանական ընկերության գործընկեր Բարբարա Պանսադորոյի խոսքով՝ կախված ինքնաթիռի մոդելից և տեսակից՝ վերավաճառքի գինը կարող է մի քանի միլիոն դոլարով գերազանցել սկզբնական գնման արժեքը։

FT-ի զրուցակիցներից մեկը ներկայացրել է օրինակ, երբ հրապարակային ընկերությունը երեք տարի առաջ 77 մլն դոլարով պատվիրել է մասնավոր ինքնաթիռ։ Վեց ամիս առաջ ստանալուց անմիջապես հետո այն վաճառքի է հանել 84 մլն դոլարով, իսկ այժմ ինքնաթիռն արտաբորսայական շուկայում առաջարկվում է ավելի քան 90 մլն դոլարով։

Շուկայի ակտիվացմանը նպաստել է նաև ԱՄՆ-ում 2025 թվականին ընդունված One Big Beautiful Bill օրենքը, որը նախատեսում է այսպես կոչված բոնուսային ամորտիզացիայի հնարավորություն։ Այն ընկերություններին թույլ է տալիս ինքնաթիռի ամբողջ արժեքը հարկային նպատակներով դուրս գրել սեփականության առաջին տարում։

Նախկինում որոշ գնորդներ փորձում էին վերավաճառել դեռևս չարտադրված ինքնաթիռների մատակարարման պայմանագրերը, սակայն արտադրողները սկսել են սահմանափակել նման գործարքները՝ շուկայական գները վերահսկելու նպատակով։ Այժմ վերավաճառողները շրջանցում են այդ սահմանափակումները՝ վաճառելով արդեն մատակարարված ինքնաթիռները։

Որոշ ներդրողներ հետաքրքրվում են նաև մասնակի սեփականության մոդելներով, այդ թվում՝ NetJets-ի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել ինքնաթիռի տնօրինման հետ կապված կազմակերպչական բեռը։

General Dynamics-ը, որին պատկանում է Gulfstream-ը, և Bombardier-ը հրաժարվել են մեկնաբանություններից։

Financial Times-ն ավելի վաղ անդրադարձել էր նաև արհեստական բանականության ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ OpenAI-ի և Anthropic-ի աճի արդյունքում ձևավորված գերհարուստների նոր սերնդին։ Ի տարբերություն ավանդական շքեղության սիրահարների՝ նրանք ավելի մեծ նշանակություն են տալիս ժամանակի խնայողությանը, անձնական կյանքի գաղտնիությանը և առողջ ապրելակերպին։

Այս համատեքստում մասնավոր ավիացիան ավելի հաճախ դիտարկվում է ոչ թե որպես կարգավիճակի ցուցադրման միջոց, այլ ժամանակի արդյունավետ կառավարման և գաղտնիության ապահովման գործիք։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72