Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը
19/10/2026 19:18
Կիսվել

Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը

Վեդի խոշորացված համայնքումբնակարանաշինական խոշոր ծրագիր է մեկնարկել։ «Վեդի Գրուպ» ընկերությունը ձեռնամուխ է եղել «Vedi Central Residence» ժամանակակից բնակելի համալիրի կառուցմանը, որը քաղաքի համար նոր մասշտաբի ներդրումային նախագիծ է։ Համալիրի շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Կառուցվելու է չորս բազմաբնակարան շենք՝ մոտ 260 բնակարանով և 3600 քառակուսի մետր կոմերցիոն տարածքներով։

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց համալիրի տարածքում կազմակերպված հիմնարկեքի հանդիսավոր արարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետը, Վեդի համայնքի ղեկավարը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառուցապատող և գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

Հոգևորականի օրհնությամբ և ողջույնի խոսքերով մեկնարկած միջոցառման ընթացքում ներկայացվեցին կառուցապատման ծրագրի առանձնահատկություններն ու քաղաքի զարգացման համար դրա նշանակությունը։ Այնուհետև տեղի ունեցավ առաջին երկու շենքերի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը։

«Vedi Central Residence»-ը նախատեսված է դառնալու ժամանակակից բնակելի միջավայր՝ համատեղելով հարմարավետ բնակարանները, առևտրային և սպասարկման տարածքներն ու բնակիչների առօրյան առավել հարմարավետ դարձնող ենթակառուցվածքները։

Ծրագրի առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Կառուցապատողների խոսքով՝ Վեդիում նման ծավալի և ձևաչափի բնակարանաշինական ծրագիր իրականացվում է առաջին անգամ։ Նախաձեռնողները համոզված են, որ նախագիծը զարգացման մեծ ներուժ ունի։ Նրանց գնահատմամբ՝ ժամանակակից բնակարանաշինության զարգացումը չպետք է սահմանափակվի միայն մայրաքաղաքով։ Մարզային քաղաքներում ևս անհրաժեշտ է ձևավորել որակյալ բնակելի միջավայր և առաջարկել բնակարան ձեռք բերելու ժամանակակից հնարավորություններ։

Բնակարանների վաճառքի բացառիկ իրավունքը պատկանում է «ՌԷԴ Ինվեսթ Գրուպ» ընկերությանը։ Վերջինիս համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով՝ նախագծի առանձնահատկություններից են ոչ միայն կառուցապատման ծավալներն ու առաջարկվող բնակարանները, այլև դրանց ձեռքբերման ֆինանսական հնարավորությունները։

«Vedi Central Residence»-ի կառուցումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Հիմնարկեքի արարողությամբ արդեն տրվել է առաջին երկու շենքերի շինարարության խորհրդանշական մեկնարկը։

Մանրամասները՝ տեսանյութում.

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52