Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Եվրոպայում էլեկտրամոբիլների վաճառքը սեպտեմբերին աճել է 70%-ով
20/10/2026 12:18
Կիսվել

Եվրոպայում էլեկտրամոբիլների վաճառքը սեպտեմբերին աճել է 70%-ով

Եվրոպայում ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների (BEV) գրանցումների թիվը սեպտեմբերին աճել է 70.3%-ով՝ նավթի բարձր գների, պետական սուբսիդիաների և ավելի մատչելի մոդելների շուկա մուտք գործելու ֆոնին։

Ինչպես վկայում են E-Mobility Europe-ի, New Automotive-ի և Fier Automotive-ի հրապարակած տվյալները, սեպտեմբերին եվրոպական 17 առանցքային շուկաներում գրանցվել է 300 202 էլեկտրամոբիլ, ինչը կազմել է շուկայի 32.6%-ը։ Այսպիսով, այդ երկրներում մեկ ամսվա ընթացքում վաճառված գրեթե յուրաքանչյուր երրորդ ավտոմեքենան ամբողջությամբ էլեկտրական է եղել։

Տարեսկզբից BEV դասի ավտոմեքենաների գրանցումների թիվը հասել է 1.98 մլն-ի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 38.1%-ով։

Խոշոր շուկաների շարքում առաջատարը Ֆրանսիան էր, որտեղ էլեկտրամոբիլներին բաժին է ընկել շուկայի 41.7%-ը՝ գրանցվել է 65 243 ավտոմեքենա։ Գերմանիայում գրանցվել է 88 724 էլեկտրամոբիլ, ինչը կազմել է շուկայի 34.6%-ը։

Ռեգո Ինշուրանս

Հյուսիսային Եվրոպայի երկրները պահպանել են մայրցամաքում էլեկտրամոբիլների տարածվածության ամենաբարձր ցուցանիշները։ Առաջատարը Նորվեգիան է՝ 98.8% ցուցանիշով։ Նրան հաջորդում են Դանիան՝ 88.8%, Ֆինլանդիան՝ 62.7%, և Շվեդիան՝ 49%։

Իռլանդիայում, Պորտուգալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում էլեկտրամոբիլները կազմել են գրանցված բոլոր ավտոմեքենաների մոտ կեսը։

Չեխիան, Իտալիան և Լեհաստանը շարունակում են մնալ Եվրոպայի՝ էլեկտրամոբիլների տարածվածության ամենացածր մակարդակ ունեցող շուկաները։ Այս երկրներում էլեկտրամոբիլների մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 11.2%, 7.6% և 6.2%։

Այս տվյալները հրապարակվել են այն ժամանակ, երբ Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են մեղմացնել ավտոմեքենաների արտանետումների վերաբերյալ ԵՄ առաջարկվող կարգավորումները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12