Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ փոխզիջման նշաններ չեն երևում
20/10/2026 12:57
Կիսվել

ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ փոխզիջման նշաններ չեն երևում

Եվրամիությունը դժվարությունների է բախվել 2028-2034 թվականների բյուջեի ձևավորման հարցում՝ Եվրոպայում ընտրական գործընթացների ակտիվացման ֆոնին։ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերում տեղ չի գտնվել մինչև ընթացիկ տարվա վերջ բյուջեի շուրջ համաձայնության հասնելու մասին հիշատակման համար։ Այս մասին գրում է Politico-ն՝ մեկնաբանելով հոկտեմբերի 15-16-ին կայացած Եվրամիության գագաթնաժողովը։

Պարբերականին տված հարցազրույցում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, խոսելով 2028-2034 թվականների ԵՄ բյուջեի շուրջ ծայրահեղ բարդ բանակցությունների մասին, հայտարարել է՝ բոլորը հասկանում էին, որ մինչև տարեվերջ անհրաժեշտ է քաղաքական համաձայնության հասնել։ Սակայն, նրա խոսքով, Իսպանիայում կայանալիք ընտրություններն անհնար են դարձնում այդ նպատակին հասնելը։

Ավելին, հաջորդ տարի ընտրություններ կանցկացվեն Ֆրանսիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում, ինչը, Կիպրոսի նախագահի կանխատեսմամբ, Եվրամիության համար էլ ավելի մեծ դժվարություններ կստեղծի։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն կանգնել է աննախադեպ երկընտրանքի առաջ. միության չորս խոշորագույն տնտեսությունները կա՛մ պատրաստվում են ընտրությունների, կա՛մ քաղաքական ցնցումներ են ապրում, ինչը կարող է լրջորեն սահմանափակել միության՝ որոշումներ ընդունելու հնարավորությունը։

Ինչպես նշում է պարբերականը, հաջորդ ամիս Իսպանիայում ընտրություններ կանցկացվեն, որոնց արդյունքում իշխանության կարող են գալ աջակենտրոն և ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչները։ Ֆրանսիայում 2027 թվականի ապրիլին սպասվում է նախագահի փոփոխություն, իսկ հարցումների համաձայն՝ առաջատար դիրքում է ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը։ Գերմանիայում աճում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ժողովրդականությունը, ինչը կասկածի տակ է դնում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քաղաքական ապագան։ Իտալիայում Ջորջա Մելոնիի կառավարությունը, չնայած իշխանության ղեկին մնացել է ավելի երկար, քան իր նախորդներից շատերը, նույնպես շարժվում է դեպի 2027 թվականին նախատեսված ընտրությունները։

«Հետևանքներն արդեն ակնհայտ են դառնում։ ԵՄ վերջին գագաթնաժողովը պատկերացում տվեց այն մասին, թե ինչ է սպասվում միությանը հետագայում. երկու օր տևած բանակցություններից հետո անդամ պետությունների ղեկավարներին չհաջողվեց առաջընթաց գրանցել 2 տրլն եվրո արժողությամբ բյուջեի համաձայնեցման հարցում։ Փոխարենը նրանք ներքաշվեցին էներգետիկ քաղաքականության շուրջ անսպասելիորեն սուր վեճի մեջ։ Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերում տեղ չգտնվեց մինչև ընթացիկ տարվա վերջ բյուջեի շուրջ համաձայնության հասնելու մասին հիշատակման համար», – արձանագրում է Politico-ն։

ԵՄ երկրները դեմ են արտահայտվել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկին՝ բյուջեի ընդունման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի վերջը, չնայած նոյեմբերին և դեկտեմբերին նախատեսված են պետությունների և կառավարությունների ղեկավարների նոր գագաթնաժողովներ։

«Եթե այդ հանդիպումները նույնպես համաձայնության չհանգեցնեն, առանց այն էլ բարդ բանակցությունները կձգձգվեն մինչև 2027 թվական։ Այդ ընթացքում նախընտրական պայքարը, հավանաբար, ավելի մեծ ազդեցություն կունենա քննարկումների ընթացքի վրա, իսկ կառավարությունների համար ավելի դժվար կլինի գնալ գործարքի կնքման համար անհրաժեշտ փոխզիջումների», – եզրակացնում է պարբերականը։

Նրա գնահատմամբ՝ Եվրոպայում ընտրական գործընթացների ակտիվացման ֆոնին Բրյուսելում մտավախություն առաջացնող կաթվածահար վիճակն արդեն սկսում է դրսևորվել. անցյալ շաբաթ կայացած գագաթնաժողովը հստակ ցույց տվեց, թե որքան դժվար է գտնել այն փոխզիջումները, որոնք այդքան անհրաժեշտ են ԵՄ-ին։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72