Ջեֆ Բեզոսը պաշտպանել է միլիարդատերերին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Fox News-ին տված հարցազրույցում քննադատել է տարածված այն տեսակետը, թե մեծ կարողությունը պարտադիր կապված է այլ մարդկանց շահագործման հետ։
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ հասարակությունը հաճախ ֆինանսական հաջողությունը համարում է դատապարտելի երևույթ։ Մինչդեռ Բեզոսը կարծում է, որ միլիարդատեր դառնալ կարելի է սեփական բիզնեսի շնորհիվ՝ նույնիսկ սկսելով փոքր ձեռնարկությունից։
Նա ընդունել է լուրջ սոցիալական խնդիրների, այդ թվում՝ բնակարանի անհասանելիության փաստը, սակայն կոչ է արել քաղաքական գործիչներին գնահատել առաջին հերթին այդ խնդիրների լուծմանն ուղղված իրենց առաջարկները։
Նման դիրքորոշում ավելի վաղ արտահայտել էր Starbucks-ի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը։ Նա ընդգծել էր, որ մեծացել է ոչ հարուստ ընտանիքում և իր կարողությունը վաստակել է ինքնուրույն։
