Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Մեծ Բրիտանիայում գնացքներում հեռախոսով երաժշտություն բարձրաձայն լսելու համար կսկսեն տուգանել
20/10/2026 15:34
Կիսվել

Մեծ Բրիտանիայում գնացքներում հեռախոսով երաժշտություն բարձրաձայն լսելու համար կսկսեն տուգանել

Մեծ Բրիտանիայում տուգանքներ կսահմանվեն այն ուղևորների համար, որոնք գնացքներում երաժշտություն են լսում առանց ականջակալների։ Տուգանքի չափը կարող է հասնել 1000 ֆունտի։ Հակահասարակական վարքագծի դեմ պայքարի արշավը կառավարությունը սկսել է հոկտեմբերի 19-ին, գրում է The Telegraph թերթը։

Երկաթուղային օպերատորները վագոններում և հարթակներում փակցնելու են հայտարարություններ՝ ուղևորներին կոչ անելով օգտվել ականջակալներից։ Այն ուղևորներին, որոնք կանտեսեն դիտողությունը և կշարունակեն տեսանյութեր դիտել՝ հեռախոսի բարձրախոսից հնչող ձայնով, կարող են իջեցնել մոտակա կայարանում։ Այնուհետև նրանց նկատմամբ կկիրառվեն նոր կանոնները, ընդհուպ մինչև տուգանքի նշանակում։

Նմանատիպ արշավ կանցկացվի նաև ավտոբուսներում, սակայն այնտեղ տուգանքի չափն ավելի փոքր կլինի՝ 100 ֆունտ։ Կանոնների պահպանման պատասխանատվությունը վարորդների վրա չի դրվի, սակայն նրանք իրավունք կունենան ոստիկանություն կանչել՝ դիմադրությունը կարգավորելու համար։ Իրավապահ մարմինները լիազորություններ կստանան հասարակական տրանսպորտում բարձր երաժշտության, էլեկտրոնային ծխախոտների օգտագործման և աղբ թափելու դեմ պայքարելու համար։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59