Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԵՄ-ն ջեռուցման համար անհրաժեշտ միջոցները փնտրում է նավթային ընկերությունների գրպաններում
21/10/2026 12:59
Կիսվել

ԵՄ-ն ջեռուցման համար անհրաժեշտ միջոցները փնտրում է նավթային ընկերությունների գրպաններում

Էներգակիրների գների կտրուկ աճի ֆոնին եվրոպացի սպառողներին թանկ ձմեռ է սպասվում, իսկ ԵՄ երկրների կառավարությունները, փորձելով մեղմել դրա ազդեցությունը, կարող են դիմել հսկայական անսպասելի շահույթ ստացող ընկերություններին՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Այս մասին գրում է Rapporteur-ը։

Հրատարակության տվյալներով՝ փետրվարից ի վեր Եվրոպայում դիզելային վառելիքի գներն աճել են 50%-ով, մինչդեռ բնական գազը թանկացել է ավելի քան երկու անգամ։ Միևնույն ժամանակ, բրիտանական BP ընկերությունը հայտնել է մեկ բաժնետոմսի հաշվով շահույթի մասին, որը 147%-ով գերազանցել է մեկ տարի առաջվա ցուցանիշը։

Ընկերության նավթավերամշակման գործարանները գրեթե եռապատկել են շահույթի մարժան՝ այն հասցնելով մեկ բարելի դիմաց 30 դոլարի։ Նավթային մյուս խոշոր ընկերությունները, այդ թվում՝ Exxon Mobil-ը և TotalEnergies-ը, տարեկան կտրվածքով ավելացրել են իրենց շահույթը առնվազն 30%-ով։ Ինչպես գրել է Financial Times-ը, խոշոր նավթային ընկերությունների առջև ծառացել է 32 մլրդ դոլարի «երկընտրանք»՝ ինչի վրա ծախսել այդ լրացուցիչ միջոցները։

Bruegel վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ նախորդ էներգետիկ ճգնաժամի ընթացքում ԵՄ երկրները ծախսել են ավելի քան 400 մլրդ եվրո՝ այն ժամանակ գազի չափազանց բարձր գների հետևանքները մեղմելու համար։ Այդ միջոցառումները հաճախ ֆինանսավորվել են էժան վարկերի հաշվին։

Տասնամյակի ընթացքում երկրորդ էներգետիկ ճգնաժամի պայմաններում նման տարբերակն այլևս հասանելի չէ։ ԵՄ շատ երկրների համար փոխառությունների ներգրավման արժեքն աճել է ավելի քան երեք անգամ։ Bruegel-ի գնահատմամբ՝ մինչև ամառ էներգետիկ աջակցության միջոցառումների համար հաստատվել էր ընդամենը 12 մլրդ եվրոյի ֆինանսավորում։ Այժմ այդ գումարն անկասկած ավելի մեծ է, սակայն այն շարունակում է զգալիորեն զիջել 2022 թվականին պետական աջակցության միջամտության ծավալներին։

Սակայն ամենավատը դեռ առջևում է։ Նույնիսկ եթե նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո ամերիկյան վարչակազմին հաջողվի միջնորդել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, նավթի մատակարարումների խափանումների հետևանքները դեռ երկար ամիսներ կզգացվեն։

Եվրոպական կառավարությունները կցանկանան ցույց տալ, որ որոշակի քայլեր են ձեռնարկում, բայց ո՞ւմ հաշվին։ Եվրոպական խորհրդի նիստը ցույց տվեց, թե որքան խորն են տարաձայնությունները նույնիսկ ածխածնի արտանետումների քաղաքականության հարցում, որի համապատասխան մեխանիզմներն արդեն ամրագրված են օրենսդրությամբ։ Այդ դեպքում ո՞ւմ կարող են դիմել նրանք։ Պատասխանը, կարծես, ակնհայտ է։

Գերշահույթի հարկը, որը ԵՄ-ն սահմանել էր 2022 թվականին, նախատեսում էր ազգային կառավարություններին ուղղված առաջարկություն՝ նավթային ընկերությունների շահույթի այն մասի նկատմամբ կիրառել առնվազն 33% հարկային դրույքաչափ, որը նախորդ տարիների միջին եկամուտը գերազանցում էր ավելի քան 20%-ով։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ այս միջոցը պետական բյուջեներին ապահովել է շուրջ 29 մլրդ եվրոյի եկամուտ։

Քաղաքական համատեքստը, որը ԵՄ-ին դրդում է վերադառնալ 2022 թվականի մեխանիզմին, որն այն ժամանակ անվանում էին «համերաշխության վճար», ներառում է ակտիվ գործողություններ ցուցադրելու անհրաժեշտությունը, բյուջետային իրական ճնշումը և այն հանգամանքը, որ գերշահույթի հարկի դեմ ոլորտի հիմնական փաստարկն այլևս համոզիչ չէ։

Exxon Mobil-ը և մի շարք այլ ընկերություններ ներկայումս դատարանում վիճարկում են ԵՄ-ի գործողությունները՝ պնդելով, որ 2022 թվականին սահմանված հարկը փաստացի նշանակում էր իրենց շահույթի մի մասի հետադարձ ուժով բռնագանձում։ Եվ իսկապես, նախկինում բիզնեսին հաջողվել է հաջողությամբ վիճարկել այն միջոցները, որոնք դուրս են եկել «ողջամիտ» ակնկալիքների սահմաններից։

Սակայն այժմ, երբ հորիզոնում նշմարվում է տասնամյակի ընթացքում համաեվրոպական երկրորդ գերշահույթի հարկը, կարելի է ակնկալել, որ դատավորները պարզապես ծաղրի կենթարկեն ընկերություններին և նրանց դուրս կհրավիրեն դատարանի դահլիճից, եթե վերջիններս հայտարարեն, թե անակնկալի են եկել նոր մեխանիզմից, որի նպատակն է վերադարձնել հերթական էներգետիկ ճգնաժամի շնորհիվ վաստակած գումարի մի մասը։

Բրյուսելը մինչ այժմ չի համարձակվել կրկնել 2022 թվականի գերշահույթի հարկի փորձը։ Այնտեղ մտավախություն ունեին, որ այդ հարկը բացասաբար կանդրադառնա նավթավերամշակման ծավալների վրա, կասկածներ կային դրա օրինականության վերաբերյալ, ինչպես նաև մատնանշվում էր դրա սահմանափակ արդյունավետությունը։ Սակայն այժմ ԵՄ-ն ավելի քիչ ընտրության հնարավորություն ունի։

Եվրամիությունը կարող է ստիպված լինել գնալ այդ քայլին նաև մեկ այլ պատճառով․ ազգային կառավարություններին Բրյուսելի ներկայիս առաջարկությունը, որը կարելի է ձևակերպել որպես «արեք՝ ինչ ուզում եք», ավելի է հանգեցնում տարբեր միջոցառումներից կազմված անհամակարգ մի ամբողջության ձևավորմանը։ Այդ միջոցառումները հակասում են ԵՄ միասնական շուկայի սկզբունքներին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59