Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
21/10/2026 15:22
Կիսվել

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Սկսելով գյուղատնտեսության  ֆինանսավորումից, Ակբան այսօր տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ՝ բացառելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։

«Ակբան չի եղել միայն ֆինանսական նախագիծ, եղել է նաև սոցիալական նախագիծ։ Հիմնադրման ժամանակ մեր հիմնական նպատակը գյուղացուն աջակցելն էր ու համայնքների զարգացմանը նպաստելը։ Այդ փուլից սկսած ընդունեցինք  այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա ֆինանսավորելու ենք այն պրոյեկտները, որոնք չեն վնասի բնությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե թռիչքային, այլ կայուն զարգացումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք պատասխանատու ենք, որպեսզի մեր հաջորդ սերունդները մեծանան այնպիսի հասարակությունում, որը հիմնված է հավասարության, բարության, բազմազանության սկզբունքների վրա։ Այս արժեքները մեր գործունեության առանցքում են, և այս համատեքստում գնալով ավելի է մեծանում ESG ռազմավարության դերն ու կարևորությունը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։

«Կայուն զարգացման հաշվետվության հրապարակումը շատ կարևոր է մեզ համար։ Փորձել ենք ստանդարտներին համապատասխան և թափանցիկ ձևով հանրությանը և մեր շահառուներին ներկայացնել բանկի երկար տարիների աշխատանքն ու սկզբունքները»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Մինչև 2028 թվականը Ակբա բանկը վարկավորման գործընթացում լիովին ինտեգրելու է ESG ռիսկերը, էականորեն ընդլայնելու է «կանաչ» պորտֆելն ու թողարկելու է «կանաչ» պարտատոմսեր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37