Amazon-ը 2027 թվականին Գերմանիայում կներդնի ավելի քան 16 մլրդ եվրո
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը 2027 թվականին նախատեսում է Գերմանիայում ներդնել ավելի քան 16 մլրդ եվրո։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։
Միջոցները կուղղվեն աշխատատեղերի ստեղծմանը, տեխնոլոգիաներին և ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ տվյալների կենտրոնների ընդլայնմանը, Amazon Leo-ի գերարագ արբանյակային ինտերնետին, նոր լոգիստիկ նախագծերին և Prime Video հոսքային հարթակի համար ֆիլմերի արտադրությանը։
Մասնավորապես, 4.8 մլրդ եվրո կուղղվի Ֆրանկֆուրտում Amazon Web Services (AWS) ամպային ենթակառուցվածքի տարածաշրջանային կենտրոնի ընդլայնմանը։
«Գերմանիան նորարարությունների կենտրոն է և Եվրոպայում ներդրումների համար ամենագրավիչ ուղղություններից մեկը։ Ահա թե ինչու 2010 թվականից ի վեր մենք այստեղ ներդրել ենք ավելի քան 100 մլրդ եվրո և նախատեսում ենք 2027 թվականին ներդնել ևս 16 մլրդ եվրո», – հայտարարել է Amazon-ի միջազգային և իրավական հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Զապոլսկին։
Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատարինա Ռայխեն ամերիկյան ընկերության ներդրումները որակել է որպես «Գերմանիայի՝ ապագայի համար նախատեսված ներդրումային ուղղություն լինելու նկատմամբ վստահության հստակ արտահայտություն»։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

