Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Արհեստական բանականության չիպեր մշակող Tenstorrent ընկերության արժեքը կրկնապատկվել է
22/10/2026 11:46
Կիսվել

Արհեստական բանականության չիպեր մշակող Tenstorrent ընկերության արժեքը կրկնապատկվել է

Արհեստական բանականության համար չիպեր մշակող ամերիկյան Tenstorrent ընկերությունը հայտարարել է ֆինանսավորման հերթական փուլի շրջանակում 1.5 մլրդ դոլար ներգրավելու մասին։ Փուլի ավարտից հետո ընկերության արժեքը գնահատվել է 6.2 մլրդ դոլար, ինչը երկու անգամից ավելի է 2024 թվականի դեկտեմբերին գրանցված գնահատականից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես գրում է գործակալությունը, Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Կլարա քաղաքում կենտրոնակայան ունեցող ընկերությունը մտադիր է ներգրավված միջոցներն ուղղել Galaxy սերվերային համակարգերի արտադրության ընդլայնմանը։ Դրանք միավորում են Tenstorrent-ի մշակած՝ արհեստական բանականության համար նախատեսված տասնյակ պրոցեսորներ և նախատեսված են արհեստական բանականության վրա հիմնված տարբեր հավելվածների աշխատանքի համար, այդ թվում՝ չաթ-բոտերի, կոդի գրման հարցում աջակցող ծրագրերի և տեսանյութերի գեներատորների։

Tenstorrent-ը պրոցեսորներ և ծրագրային ապահովում է մշակում՝ օգտագործելով RISC-V բաց ճարտարապետությունը։ Այն ընկերություններին հնարավորություն է տալիս ստեղծել սեփական պրոցեսորները՝ առանց ճարտարապետությունից օգտվելու համար վճարելու անհրաժեշտության։ Սա նվազեցնում է արտադրողների կախվածությունը փակ տեխնոլոգիաներից, մասնավորապես՝ Arm-ի մշակումներից։

IDram

Ֆինանսավորման նոր փուլի հիմնական ներդրողներն են Trace Capital և Innovation X ընկերությունները։ Մյուս մասնակիցների թվում են Քեթի Վուդի ARK Invest-ը, Sandisk-ը, Morgan Stanley-ն, T. Rowe Price-ը և Tether Investments-ը։

Tenstorrent-ը ղեկավարում է միկրոպրոցեսորների հայտնի մշակող Ջիմ Քելլերը։ Նախկինում նա ղեկավարել է Tesla-ի ինքնավար վարման համակարգերի համար նախատեսված պրոցեսորի մշակումը, ինչպես նաև ինժեներական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Apple-ում և AMD-ում։

Tenstorrent-ը նախորդ անգամ ֆինանսավորում էր ներգրավել 2024 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ ներդրողները ընկերությունում ներդրել էին ավելի քան 693 մլն դոլար, իսկ ներգրավված միջոցները ստանալուց առաջ ընկերության արժեքը գնահատվում էր 2 մլրդ դոլար։ Հիմնական ներդրողներն էին Samsung Securities-ը և AFW Partners-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37