Եվրասիական վարկանիշային գործակալությունը ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու տնտեսական հետևանքները Հայաստանի համար աղետալի կլինեն, իսկ կորուստները կարող են հասնել ՀՆԱ-ի 40%-ին։ Այդ մասին են վկայում Եվրասիական վարկանիշային գործակալության հետազոտության տվյալները:
Հիմնական ռիսկերի թվում նշվում են ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ արտոնյալ հասանելիության կորուստը, աշխատանքային միգրացիայի ոլորտում առավելությունների վերացումը, միասնական տեխնիկական կանոնակարգերի, սանիտարական և բուսասանիտարական միջոցների չեղարկումը, ինչպես նաև էներգակիրների գների՝ մինչև համաշխարհային մակարդակ բարձրացումը և Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումը։
