Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Պաշտոնապես ներկայացվեց հայկական առաջին պլանշետը
05/02/2014 10:10
Կիսվել

Պաշտոնապես ներկայացվեց հայկական առաջին պլանշետը

Փետրվարի 4-ին կայացավ հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը և ցուցադրությունը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:

«ԱրմԹաբ գաղափարը առաջին անգամ ներկայացվեց ԴիջիԹեք Էքսպո 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային ապահովում» մրցանակները՝ միանգամից գրավելով բոլորի ուշադրությունը: Ավելին, ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ 2013թ. դեկտեմբերին հնարավորություն ստեղծվեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձնել «Այլանս» ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերություն: Պլանշետների արտադրության գործի առաջին հիմնաքարը դնելով՝ մենք այսօր, ՀՀ Կառավարության առաջարկությամբ, ավելի հավակնոտ, համապարփակ և ռազմավարական գործընկերության հիմք ենք դնում՝ նպատակ դնելով 2015 թվականից ներկայացնել ԱրմԹաբ պլանշետները ՀՀ դպրոցական համակարգում: Մեր գործընկերներն արդեն իսկ մշակել են ԱրմԹաբ պլանշետում ներկառուցվող հայկական օպերացիոն համակարգ, կրթական հավելվածներ, որոնց թիվը, համոզված ենք, օրեցօր կավելանա: Այդպիսով, ՀՀ Գիտության և Կրթության նախարարությունը ձեռք կբերի հայկական կրթական բովանդակության լուրջ միջավայր ստեղծելու մի նոր և արդյունավետ գործիք, որը նաև համագործակցության լայն հնարավորություններ կստեղծի հայկական ընկերությունների համար: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որ 2014 թվականի արդեն երկրորդ եռամսյակում զարկ տանք արտադրության բուն գործընթացին՝ նպատակ դնելով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմքը հանդիսացող PCB պլատաների նախագծումը և մշակումը»,- նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը:

Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանեց, որ այս ներդրումային ծրագիրը լավագույններից է, թե ՀՀ Կառավարության կողմից ցուցադրվող աջակցության և ծավալի, թե ներգրավված աշխատակազմի և գործընկերների առումով: Այդ իսկ  պատճառով, Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ես խոնարհվում եմ հայ տեխնոլոգիական մտքի և ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ, Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր», – նշեց Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:

ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն իրենց ելույթներում նշեցին այն հնարավորությունները, որ ստեղծվում են Հայաստանի կրթության ոլորտի նորարար ծրագրերի և տնտեսության զարգացման համար՝ ԱրմԹաբի մուտքով:

ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2015 թվականից ԱրմԹաբ պլանշետները ներդնել նաև ՀՀ կրթական համակարգում:

Ներկայումս ԱրմԹաբ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է  տեղական կազմակերպությունների հետ: Մասնավորապես` ԱրմԹաբ պլանշետներում ներդրվելու է «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

Սպասվում է, որ Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս կորպորացիան առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանում արդեն իսկ կարելի է ձեռք բերել Minno 8 պլանշետները «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման կենտրոններում: Minno-ի Android ինտերֆեյսն ամբողջությամբ մշակվել է հայաստանցի ծրագրավորողների կողմից:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21