Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Գերմանացի միլիարդատերը մտադիր է ձեռք բերել TikTok-ի բաժնեմասը
22/10/2026 18:21
Կիսվել

Գերմանացի միլիարդատերը մտադիր է ձեռք բերել TikTok-ի բաժնեմասը

Politico և The Telegraph պարբերականները կառավարող Axel Springer մեդիահոլդինգը հանդես է եկել TikTok-ի եվրոպական բիզնեսի մի մասը գնելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ գաղափարը հունվարին առաջ է քաշել Axel Springer-ի գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Դյոփֆները։ Հանդիպումը տեղի է ունեցել ընկերության՝ Բեռլինում գտնվող կենտրոնակայանում։ Քննարկման հիմնական թեման սոցիալական ցանցերում հակասեմականությունն էր։ Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հայրը։

Ավելի ուշ առաջարկը ներկայացվել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին, սակայն նախաձեռնությունը հետագա զարգացում չի ստացել։ TikTok-ի մայր ընկերությունը՝ ByteDance-ը, հայտարարել է, որ բաժնեմասի վաճառքի շուրջ պաշտոնական բանակցություններ չեն վարվել։

Միևնույն ժամանակ Axel Springer-ում հաստատել են, որ դիտարկում են TikTok-ի համար «եվրոպական լուծման» տարբերակները:

Ավելի վաղ TikTok-ի սեփականության կառուցվածքն ակտիվորեն քննարկվել էր ԱՄՆ-ում։ 2024 թվականին ամերիկյան իշխանություններն ընդունել էին օրենք, որը պարտավորեցնում էր չինական ByteDance ընկերությանը վաճառել ծառայության ամերիկյան հատվածը։ Հակառակ դեպքում հարթակին սպառնում էր արգելափակում ԱՄՆ տարածքում։ Վաշինգտոնն այդ քայլերը հիմնավորել էր ազգային անվտանգության սպառնալիքներով և օգտատերերի տվյալների պահպանության վերաբերյալ մտահոգություններով։

2026 թվականի հունվարին TikTok-ը ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու համար ստեղծել է համատեղ ձեռնարկություն։ Դրա բաժնետոմսերի կեսը ստացել են Oracle-ը, ինչպես նաև Silver Lake և MGX ներդրումային ընկերությունները։ Մնացած բաժնեմասը պահպանվել է ByteDance-ի և դրա գործող ներդրողների մոտ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04