Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վիսմանների ընտանիքը ձեռք է բերել «Բավարիա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 5%-ը
23/10/2026 11:58
Կիսվել

Վիսմանների ընտանիքը ձեռք է բերել «Բավարիա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 5%-ը

Գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբի բաժնետերերի շարքն է համալրել ջեռուցման սարքավորումներ արտադրող Viessmann ընկերության հիմնադրի ընտանիքը՝ ձեռք բերելով ակումբի բաժնետոմսերի 5%-ը, հայտնել է ակումբը։

Ժամանակի ընթացքում Viessmann Generations Group GmbH & Co.-ի մասնաբաժինը կավելանա մինչև 6.7%, իսկ ընկերության գործադիր տնօրեն Մաքս Վիսմանը կընդգրկվի ակումբի դիտորդական խորհրդում։ Viessmann-ը և «Բավարիան» համագործակցում են 2018 թվականից։

Գործարքի գումարը չի բացահայտվում։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի շրջանակում Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայի 35-ակի չեմպիոն «Բավարիայի» արժեքը գնահատվել է շուրջ 4 մլրդ եվրո։

Այժմ ակումբն ունի չորս փոքրամասնություն կազմող բաժնետեր՝ Adidas-ը, Volkswagen-ը, Allianz-ը և Viessmann-ը։ Նրանք միասին կտիրապետեն բաժնետոմսերի 30%-ին, իսկ մնացած 70%-ը կպահպանի ակումբը։

Օգոստոսին Fenway Sports Group-ը անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում իր փոքրամասնության բաժնեմասը վաճառել է ներդրողների խմբին, որը գլխավորում է Amazon-ի համահիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Այդ ժամանակ ակումբի արժեքը գնահատվել էր 6 մլրդ դոլար։ Sportico-ի տվյալներով՝ Մադրիդի «Ռեալի» արժեքը գնահատվում է 7.7 մլրդ դոլար, իսկ «Բարսելոնայինը» և «Մանչեսթեր Յունայթեդինը»՝ շուրջ 6.5-ական մլրդ դոլար։

Viessmann Group-ը հիմնադրվել է 1917 թվականին՝ Յոհան Վիսմանի կողմից։ Ընկերության տարեկան հասույթը կազմում է շուրջ 2 մլրդ եվրո։ Այն գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրում և ունի շուրջ 6000 աշխատակից։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88