«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում
«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է: Ընկերությունից հայտնում են, որ թեև պարտատոմսերի տեղաբաշխման վերջնաժամկետը պաշտոնապես սահմանված էր մինչև 2027թ. փետրվարի 2-ը, բարձր պահանջարկի արդյունքում՝ ամբողջ ծավալը շուկայում իրացվել է հաշված օրերի ընթացքում: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
Անդրադառնալով տեղաբաշխման արդյունքներին՝ «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը նշել է.
«Պարտատոմսերի հերթական թողարկման նման արագ տեղաբաշխումը հստակ ցուցիչ է, որ կապիտալի շուկայում ձևավորվել է կայուն և բարձր վստահություն «Ռենշին»-ի ռազմավարական տեսլականի նկատմամբ: Ներդրողների այսպիսի ակտիվ արձագանքը ևս մեկ անգամ փաստում է մեր ընկերության հանդեպ ձևավորված մեծ հետաքրքրությունը՝ որպես հուսալի թողարկողի: Ինչպես նախորդ, այնպես էլ այս փուլի արագընթաց տեղաբաշխումը մեզ համար ոչ միայն շոշափելի գնահատական է, այլև չափազանց պարտավորեցնող՝ շարունակելու գործել կորպորատիվ կառավարման, ֆինանսական կարգապահության և թափանցիկության՝ մեր որդեգրած ամենաբարձր ստանդարտներով»:
Շուկայում գրեթե 25 տարվա փորձ ունեցող «Ռենշին»-ի գործունեությունն այսօր ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք։ Ընկերության կողմից ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ընկերությունը շարունակում է վերափոխել մայրաքաղաքի դիմագիծն ու վերաիմաստավորել քաղաքային միջավայրն այնպիսի նախագծերով, ինչպիսիք են երկնաքերերով առաջին թաղամասը՝ Skyline-ը, համաշխարհային բրենդի կողմից բրենդավորված Artlife Kempinski Residences համալիրը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը (WTCY), Թումանյան 8 հասցեում կառուցվող համալիրը և Կասկադի վերակառուցման նախագիծը:
