ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի օգոստոսին կազմել է 603.2 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի օգոստոս ամսին կազմել է 603․2 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 147.7 մլն դոլարով կամ 32.4%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի օգոստոսին արձանագրվել է 363.5 մլն դոլար ցուցանիշ։ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 80.7 մլն դոլարով կամ 28.5%-ով։
2026թ.-ի օգոստոս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 239.7 մլն դոլար։
