Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում
26/10/2026 13:05
Կիսվել

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության գործում բիզնեսի պատասխանատվությանը և կապի ենթակառուցվածքների նշանակությանը։ Ucom-ը` FPWC-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միացել է COP17-ին՝ համատեղ տաղավարում ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքերն ու նոր նախաձեռնությունները։

«Անտեսանելի մատակարարը․ բիզնեսը, կենսաբազմազանությունը և բնության չգնահատված ներդրումը» թեմայով քննարկման առանցքում տնտեսության կախվածությունն էր բնական ռեսուրսներից և էկոհամակարգերից։ Մասնակիցներն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես են բնության կորուստն ու կլիմայական փոփոխություններն ազդում տարբեր ոլորտների ընկերությունների գործունեության վրա, և ինչու պետք է բնության պահպանությունը դառնա բիզնեսի երկարաժամկետ որոշումների մաս։

Քննարկմանը Ռալֆ Յիրիկյանի հետ մասնակցել են FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Մառան» գինեգործարանի գլխավոր գինեգործ Ֆրունզ Հարությունյանը և Puro Fairtrade Coffee ապրանքանիշի ստեղծող, Miko Group-ի խորհրդատու Էնդի Օրչարդը։ Ucom-ի մասնակցությամբ ներկայացվել է նաև հեռահաղորդակցության ոլորտի կապը բնական միջավայրի հետ՝ էներգիայի օգտագործումից ու ենթակառուցվածքների աշխատանքից մինչև ընկերության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու քայլերը։

Բնապահպանական պատասխանատվության շրջանակում Ucom-ը նաև գնահատել է իր գլխավոր գրասենյակի գործունեությունից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակել մինչև 2036 թվականը նախատեսված՝ դրանց նվազեցման ճանապարհային քարտեզ։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս չափելի դարձնել ընկերության բնապահպանական ազդեցությունը և պլանավորել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։

«Բիզնեսի երկարաժամկետ զարգացումն անմիջականորեն կապված է այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում և աշխատում ենք։ Ուստի բնության պահպանությունը պետք է իր տեղն ունենա ընկերությունների որոշումներում և ներդրումներում։ Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի կայուն զարգացմանը ծառայեցնելը։ FPWC-ի հետ մեր երկարամյա գործընկերությունն այս մոտեցման գործնական արտահայտությունն է։ Համոզված եմ՝ համատեղ պատասխանատվությամբ և հետևողական աշխատանքով կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել՝ նպաստելով մեր երկրի բնության պահպանությանն ու համայնքների բարեկեցությանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Կապը՝ որպես բնության պահպանության ենթակառուցվածք․ ո՞վ է վճարում այնտեղ կապ ապահովելու համար, որտեղ բաժանորդներ չկան» թեմայով երկրորդ պանելն անդրադարձել է հեռավոր պահպանվող տարածքներում հուսալի կապի ապահովմանը։ Քննարկման կենտրոնում եղել են տեսախցիկների և սենսորների տվյալների փոխանցումը, հրդեհների մասին վաղ ահազանգումը, բնապահպանական մշտադիտարկումն ու տարածքների պահպանությունն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը։

Այս պանելին մասնակցել են նաև FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Connected Conservation Foundation-ի գործադիր տնօրեն Սոֆի Մաքսվելը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը։ Մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարող են բիզնեսի, բնապահպանական կազմակերպությունների և կարգավորող մարմինների համագործակցությունն ու ֆինանսավորման երկարաժամկետ մոտեցումները նպաստել բնապահպանական արժեք ունեցող տարածքներում կապի հասանելիությանը։

Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում համայնքներում տեղադրվում են արևային կայաններ, իսկ բնության պահպանության համար կիրառվող ջերմատեսիլ և վայրի կենդանիների ու թռչունների դիտարկման տեսախցիկներն ապահովվում են ինտերնետ կապով։ Այս լուծումներն օգնում են հետևել կենսաբազմազանությանը, ժամանակին հայտնաբերել հրդեհների վտանգը և ավելի արդյունավետ կազմակերպել տարածքների պահպանությունը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2