Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Ֆինլանդիայի տվյալների կենտրոնները կփոխեն Եվրոպայի էլեկտրաէներգիայի շուկան
27/10/2026 12:16
Կիսվել

Ֆինլանդիայի տվյալների կենտրոնները կփոխեն Եվրոպայի էլեկտրաէներգիայի շուկան

Ֆինլանդիայի էլեկտրացանցերի օպերատոր Fingrid Oyj-ը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է աճել 40%-ով՝ հիմնականում կառուցման նախատեսվող տվյալների կենտրոնների հաշվին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Կաթսայատների և էներգիայի կուտակման համակարգերի նախագծերը նույնպես նպաստում են պահանջարկի աճին։ Այն այնքան զգալի է եղել, որ էլեկտրացանցերին միանալու հայտերի քննարկման գործընթացում կուտակումներ են առաջացել։

Fingrid-ի տվյալներով՝ հոկտեմբերի կեսի դրությամբ ավելի քան 5 գիգավատ ընդհանուր հզորությամբ տվյալների կենտրոնների նախագծերի համար կնքվել են էլեկտրացանցերին, այդ թվում՝ բաշխիչ ցանցերին միանալու պայմանագրեր։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այդ ցուցանիշը գերազանցում է Ֆինլանդիայի հինգ միջուկային ռեակտորների ընդհանուր հզորությունը, որը կազմում է շուրջ 4.4 գիգավատ։

IDram

Այս կտրուկ աճը տվյալների կենտրոնների կառուցման ավելի լայնածավալ ալիքի մի մասն է, որը փոխում է Եվրոպայի և ԱՄՆ-ի էլեկտրաէներգետիկ շուկաները, քանի որ արհեստական բանականությունը խթանում է էլեկտրաէներգիայի հսկայական ծավալների պահանջարկը։ Նախագծերը մրցակցում են էլեկտրացանցերին միանալու սահմանափակ հնարավորությունների համար՝ ստիպելով ցանցերի օպերատորներին արագացնել ներդրումները։ Միաժամանակ հարցեր են առաջանում այն մասին, թե որ օբյեկտներին պետք է առաջնահերթ հասանելիություն տրամադրվի ցանցային ենթակառուցվածքներին։

Fingrid-ի տվյալներով՝ կառուցվող և արդեն շահագործվող կաթսայատների հզորությունը գերազանցում է 3 գիգավատը, թեև նման օբյեկտները սովորաբար աշխատում են իրենց հզորության ոչ ամբողջական բեռնվածությամբ։ Էներգիայի կուտակման համակարգերի մշակման փուլում գտնվող նախագծերի ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 6 գիգավատ։

Եթե նախատեսված բոլոր նախագծերն իրականացվեն, էլեկտրաէներգիայի սպառումը կաճի 40%-ով՝ նախորդ տարվա մակարդակի համեմատ։

Ֆինլանդիայի կառավարությունն աշխատում է օրենքի նախագծի վրա, որը կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների նախագծերին էլեկտրացանցերին միանալու առաջնահերթություն կտրամադրի այնպիսի օբյեկտների նկատմամբ, ինչպիսիք են տվյալների կենտրոնները։

Բացի այդ, օրերս երկրի կառավարությունն առաջարկել է խստացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորման կանոնները՝ որոշակի նախագծերի համար պարտադիր թույլտվություն ստանալու պահանջ սահմանելով։ Դրանց թվում են 100 մեգավատ և ավելի հզորությամբ տվյալների կենտրոնները, ինչպես նաև արհեստական բանականության և քվանտային հաշվարկների համար նախատեսված տվյալների մշակման օբյեկտները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92