Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը
27/10/2026 12:54
Կիսվել

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Ucom–ի և  FPWC-ի՝ Կանաչ գոտու տաղավարում տեղի ունեցավ Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով միաժամանակ գրքի ու բնության թեմաներով։

Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանիների հետ անսպասելի հանդիպումներով։ Ընկերության և փոխօգնության մասին այս պատմությունը պատանի ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանի վայրի բնությանը՝ սովորեցնելով ճանաչել, հասկանալ ու պահպանել այն։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է վաղ տարիքից՝ ճանաչելու, հետաքրքրվելու և հարցեր տալու միջոցով։ Գիրքն այդ ճանապարհին կարևոր ուղեկից կարող է լինել։ Որպես «կանաչ» ընկերություն՝ աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ցանկանում ենք երիտասարդների համար ստեղծել սովորելու և իրենց շրջապատող աշխարհը բացահայտելու նոր հնարավորություններ։ FPWC-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որի միջոցով ձգտում ենք նպաստել ավելի իրազեկ ու հոգատար սերնդի ձևավորմանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Շնորհանդեսին գրքի հեղինակն ու նկարազարդողը՝ Շողեր Պետրոսյանը և Էմմա Իսախանյանը ներկայացրին ստեղծագործության մտահղացումն ու ստեղծման պատմությունը։ Պատանի մասնակիցները զրուցեցին գրքի ստեղծողների հետ, հարցեր ուղղեցին նրանց և կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանդիպումն ուղեկցվեց գրքից հատվածների ընթերցմամբ և քննարկմամբ։

«Արևորդի» փառատոնի և մեր կրթական ծրագրերի առանցքում միշտ եղել է երիտասարդ սերնդի մոտ բնապահպանական գիտակցության ու հոգատարության ձևավորումը։ «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը պարզապես արկածային պատմություն չէ, այլ յուրօրինակ կամուրջ երեխաների և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության միջև։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա գործընկեր Ucom-ի աջակցությամբ կարողանում ենք գրականության, արվեստի և ֆիլմերի միջոցով պատանիներին ներգրավել բնության պահպանության կարևորագույն գործում», – ընդգծեց «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Գիրքը կներկայացվի նաև COP17-ի Կապույտ գոտում գործող KM-GBF տաղավարում անցկացվող Կրթության օրվա շրջանակում, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության դերին և միջազգային համագործակցության խթանմանը։

Ucom-ը երկարամյա համագործակցություն ունի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ աջակցելով բնության պահպանությանը, բնապահպանական կրթությանն ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ «Արևորդի» փառատոնի և «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի հրատարակման աջակցությունն այս գործընկերության մի մասն է։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92