Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Չինաստանի արդյունաբերական շահույթն աճել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաարագ տեմպերով
27/10/2026 15:12
Կիսվել

Չինաստանի արդյունաբերական շահույթն աճել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաարագ տեմպերով

Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը սեպտեմբերի արդյունքներով տարեկան կտրվածքով աճել է 14.4%-ով՝ գրանցելով ընթացիկ տարվա հունիսից ի վեր աճի ամենաբարձր տեմպը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին երկրի արդյունաբերական հատվածի եկամուտներն աճել են 15.5%-ով։ Չինաստանի տնտեսությունը երրորդ եռամսյակում ընդլայնվել է 4.5%-ով, իսկ ինն ամսվա արդյունքներով աճը կազմել է 4.6%, ինչը համապատասխանում է կառավարության սահմանած 4.5-5% նպատակային միջակայքին։

Աճի հիմնական շարժիչներն են դարձել արհեստական բանականության ոլորտում համաշխարհային բումը և հումքի թանկացումը, որոնք թույլ են տվել փոխհատուցել ներքին պահանջարկի թուլությունը։ Oxford Economics-ի փորձագետները նշում են, որ բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում ներդրումները շարունակում են կայուն մնալ, սակայն Չինաստանի արտահանման ներուժը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել ներքին տնտեսության թուլությունը։

Դրական դինամիկան արձանագրվել է այն բանից հետո, երբ տարեսկզբին արդյունաբերական եկամուտների աճը դարձել է երկնիշ՝ հաջորդելով 2025 թվականին գրանցված համեստ աճին և երեք տարվա շարունակական անկմանը։

Ցուցանիշների վերականգնմանը նպաստել են Պեկինի ջանքերը՝ տարբեր ոլորտներում գնային պատերազմները զսպելու ուղղությամբ, ինչպես նաև արհեստական բանականության համար նախատեսված սարքավորումների նկատմամբ բարձր պահանջարկը։ Միևնույն ժամանակ սպառողական հատվածը շարունակում է մնալ տնտեսության խոցելի օղակը՝ անշարժ գույքի շուկայում անկման պատճառով։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92