Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։
Գյումրու դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է իր հիմնադրման 161-ամյակը։ Ակտիվ ստեղծագործական ընթացք, նոր պրեմիերաներ, Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված ռեժիսորներ. թատրոնը տարեկան հյուրընկալում է տասնյակ հազարավոր հանդիսատեսի, որոնցից մոտ 32.000-ը երեխաներ են։
Մշակութային ակտիվ կյանքին զուգահեռ թատրոնում տարիներ շարունակ առկա էր ենթակառուցվածքների խնդիր․ հանդիսատեսի համար նախատեսված սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 25-26 տարի առաջ։ Ֆասթ Բանկի նախաձեռնությամբ այս թատերաշրջանում թատրոնն իր հանդիսատեսին կընդունի ամբողջովին վերանորոգված և արդիականացված ենթակառուցվածքներով:
Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը կարևորել է մասնավոր ընկերությունների ներդրումը հատկապես մարզերի մշակութային օջախներում․ «Սա առաջին դեպքն է, երբ մենք չենք դիմել մասնավորին, մասնավորն է եկել ու առաջարկել: Մենք շատ շնորհակալ ենք և շատ ենք կարևորում, որովհետև հատկապես մարզերում շատ կարիք կա նման ներդրման պետական սեկտորում», – ասել է նա:
Բանկի նախաձեռնության շնորհիվ Գյումրու թատրոնի հազարավոր այցելուներ այսուհետ ապահովված կլինեն ժամանակակից ու արժանապատիվ պայմաններով, ինչը ևս մեկ քայլ առաջ է մարզերում համաչափ զարգացում և հարմարավետ միջավայր ձևավորելու ճանապարհին։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
