Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
2026-ի երրորդ եռամսյակում Թբիլիսիում նորակառույց բնակարանների գներն աճել են գրեթե 6%-ով
28/10/2026 13:38
Կիսվել

2026-ի երրորդ եռամսյակում Թբիլիսիում նորակառույց բնակարանների գներն աճել են գրեթե 6%-ով

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9%-ով։ Այս մասին ասվում է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նյութերում։

Նախորդ եռամսյակի՝ 2026 թվականի ապրիլ-հունիսի համեմատ ինդեքսն աճել է 1.5%-ով, իսկ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ՝ 66.2%-ով։

RPPI-ն ընդգրկում է միայն Թբիլիսիի անշարժ գույքի շուկան և վերաբերում է բացառապես նոր բնակելի անշարժ գույքին՝ ինչպես բազմահարկ շենքերի բնակարաններին, այնպես էլ առանձնատներին։

Մեկ տարվա ընթացքում նորակառույց բնակարանների գներն աճել են 5.6%-ով, իսկ նոր առանձնատներինը՝ 7%-ով։ Նախորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 1.2% և 2.7% գնաճ։

«Սաքստատի» տվյալներով՝ Թբիլիսիում նոր բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը տատանվում է 3.6 հազարից մինչև 7 հազար լարիի սահմաններում։ Ամենաթանկ բնակարանները գտնվում են Մթածմինդա և Վակե վարչական շրջաններում, իսկ ամենաէժանները՝ Սամգորիում և Գլդանիում։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83