Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՆՀԱՏ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
08/04/2009 09:22
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՆՀԱՏ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Անհատական տաքսի-ավտոմեքենաներով ուղևորափոխադ-րումների կազմակերպումն այսօր այն ոլորտներից է, որտեղ դեռևս մեծ թիվ են կազմում  ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք: Չնայած այն հանգամանքին, որ այս ոլորտում վերջին տարիներին ստեղծվել և գործում են իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող բազմաթիվ /ավելի քան 600/ տաքսի ծառայություններ, այնուամենայնիվ, բազմահազար քաղաքացիներ նույնպես այս ոլորտում  տարիներ շարունակ անձնական ավտոմեքենաներով մատուցել և շարունակում են մատուցել անհատական տաքսի ծառայություններ: Ընդ որում, նրանց գերակշիռ մասն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանի հավաստմամբ` “նման իրավիճակում նախ և առաջ խաթարվում է այս ոլորտում տնտեսական մրցակցությունը: Բացի այդ, տարբեր պետական մարմինների համար հնարավորություն չի ստեղծվում պատշաճ հսկողություն իրականացնել այս ոլորտում ծառայությունների մատուցման որակի և ուղևորների անվտանգության պահպանման նկատմամբ, և  պետությունն էլ այս ոլորտում գործող անձանցից չի ստանում հարկեր և այլ պարտադիր վճարներ, որոնք ուղվում են տարբեր սոցիալական ծրագրերի իրագործմանը: Նշված ոլորտում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վարող անձանցից շատերը նման գործելակերպը հաճախ փորձում են արդարացնել տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված իրենց տնտեսական /նյութական/ դժվարություններով, ինչն անընդունելի է, առավել ևս այն պարագայում, երբ անհատ տաքսիստների մի մասը վաղուց արդեն ստացել են լիցենզիաներ և գործում են օրինական դաշտում` պատշաճ կերպով կատարելով նաև իրենց հարկային պարտավորությունները: Այդ առումով ևս կարևորվում է  պետության դերը, որն է` պաշտպանել օրենքի դաշտում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտների իրավունքները, օրինական շահերը, ապահովել մրցակցության հավասար պայմաններ: Ըստ Ա. Թամազյանի` ստեղծված իրավիճակում խիստ կարևորվում է նաև բիզնեսի տարբեր ոլորտներում ներգրավված քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքը, որովհետև դժվարությունները շատ հաճախ ծագում են հենց օրենքի չիմացության հետևանքով: Մասնավորապես, անհատական` մեկ տաքսի-ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք նախ և առաջ պետք է ստանան պետական
գրանցում որպես անհատ ձեռնարկատեր, այնուհետև, մեկամսյա ժամկետում պետք է հաշվառման կանգնեն հարկային տեսչությունում` ստանալով հարկ վճարողի հաշվառման համար: Հետո արդեն վերջիններս պետք է դիմեն լիազոր մարմին և ստանան լիցենզիա` վերոհիշյալ գործունեությամբ զբաղվելու համար /լիցենզիա ստանալու համար պետք է վճարվի տարեկան պետական տուրք` 25 հազ. դրամի չափով/: Փաստացի գործունեությունը սկսելուց առաջ հարկային տեսչություւն պետք է ներկայացվի ելակետային տվյալների մասին հայտարարություն և յուրաքանչյուր ամիս պետք է վճարվի հաստատագրված վճար` Երևան քաղաքում – 6800 դրամ, Գյումրի և Վանաձոր քաղաքներում – 6200 դրամ, այլ բնակավայրերում – 5600 դրամ: Բացի հաստատագրված վճարից, անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև նվազագույն սոցիալական վճար` ամսական 5000 դրամի չափով. «Եթե կատարենք մի փոքր հաշվարկ, ապա կստանանք, որ բոլոր վճարումները միասին` պետբյուջե տարեկան վճարվող գումարը ԱՁ հանդիսացող տաքսու վարորդների կողմից կազմելու է շուրջ 170 հազ. դրամ կամ միջին ամսական` 14 հազ. դրամ: Արդյունքում, նրանք ընդամենը  պետբյուջե պետք է վճարեն միջին հաշվով օրական 400-450 դրամ»,-վստահեցրել է Ա. Թամազյանը:
Վերջինս հիշեցրել է նաև, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կիրառվում է տուգանք այդ գործունեության արդյունքում  ստացված համախառն եկամտի 50 տոկոսի չափով: Այսինքն, եթե  պետական գրանցում և լիցենզիա չունեցող վարորդն օրական միջին հաշվով վաստակում է օրինակ 5000 դրամ, ապա միայն մեկ ամսվա ապօրինի գործունեության համար նրանից հօգուտ բյուջեի կգանձվի տուգանք 90 հազ. դրամի չափով. «Այսպիսով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վարող անձանց` մասնավորապես նման գործունեությամբ զբաղվող անհատ տաքսիստներին հարկման դաշտ բերելով, Պետական եկամուտների կոմիտեն նպատակ ունի` ապահովել տնտեսավարման և տնտեսական մրցակցության հավասար պայմաններ բոլոր տնտեսվարող սուբյեկտների միջև, հնարավորություն տալ` ապահովել բոլոր տնտեսվարողների կողմից հարկային կարգապահության պահպանումը` անկախ գործունեության ոլորտից, ստացվող եկամուտների մակարդակից և պետբյուջե վճարվող հարկերի ու այլ պարտադիր վճարների մեծությունից, ապահովել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման սահմանադրական պարտավորության կատարումը»,-ընդգծել է Ա.Թամազյանը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01