Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տեխնոլոգիական ոլորտի  և գիտության համար արհեստական բանականության 26 ապագա մասնագետներ սկսել են ուսումը ML School Armenia-ում 
09/11/2026 13:28
Կիսվել

Տեխնոլոգիական ոլորտի  և գիտության համար արհեստական բանականության 26 ապագա մասնագետներ սկսել են ուսումը ML School Armenia-ում 

Այս տարի Yandex Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմից բացված ML School Armenia-ում մեկնարկել է առաջին խմբի ուսուցումը։ Ծրագրին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 1400 հայտ, իսկ երկփուլ մրցութային ընտրության արդյունքում ընդունվել է 26 մասնակից։ Երկամյա անվճար ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները կկարողանան մեքենայական ուսուցման վրա հիմնված լուծումներ մշակել տեխնոլոգիական և այլ ընկերությունների, այդ թվումպետական հատվածի համար՝ դասական մեքենայական ուսուցման համակարգերից մինչև նեյրոնային ցանցեր, համակարգչային տեսողության համակարգեր և մեծ լեզվային մոդելներ (LLM)։

Ընտրությունն անցկացվել է երկու փուլով․ թեկնածուները հանձնել են առցանց թեստ և մասնակցել առկա ձևաչափով հարցազրույցի, որոնց ընթացքում ստուգվել են նրանց գիտելիքները մաթեմատիկայի, ալգորիթմների և ծրագրավորման ոլորտներում։ Ընտրված մասնակիցների թվում են Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) Հայաստանի ներկայացուցիչը, սպորտային ծրագրավորման աշխարհի խոշորագույն ուսանողական առաջնության մրցանակակիրը, ուռուցքաբանության և թվային ախտաբանության ոլորտներում մեքենայական ուսուցման կիրառման մասնագետ, ինչպես նաև մեքենայական ուսուցման ոլորտի հետազոտող, որն աշխատում է դեղամիջոցների մշակման նպատակով սպիտակուցների և մոլեկուլների փոխազդեցությունների կանխատեսման ուղղությամբ։

Ծրագիրը մշակվել է Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի (ШАД) ակադեմիական մոտեցումների և փորձագիտական գիտելիքների հիման վրա՝ համատեղելով հիմնարար կրթությունն ու գործնական աշխատանքը։ Ուսուցման առաջին տարին նվիրված է մաթեմատիկային, ալգորիթմներին, ծրագրավորմանը և մեքենայական ուսուցման հիմունքներին։ Հաջորդ փուլում ուսանողները կուսումնասիրեն մեքենայական ուսուցման ժամանակակից ուղղությունները, այդ թվում՝ գեներատիվ մոդելներն ու մեծ լեզվային մոդելները, համակարգչային տեսողությունը, բնական լեզվի մշակումը, առաջարկությունների և խոսքային համակարգերը։ Դասերն անցկացվում են Երևանում գտնվող Yandex Armenia-ի գրասենյակում՝ ML School-ի համար հատուկ կահավորված տարածքում։

«Այսօր արհեստական բանականության մասին խոսակցությունները հաճախ սահմանափակվում են պատրաստի գործիքների՝ չաթբոտերի, գեներատորների և օգնականների օգտագործմամբ։ Սակայն դրանց հիմքում շատ ավելի խորքային ոլորտ է՝ մեքենայական ուսուցումը՝ որպես ինժեներական գիտակարգ։ Հենց մեքենայական ուսուցումն է հնարավորություն տալիս բարձրացնելու արդյունավետությունը և ավտոմատացնելու գործընթացները ամենատարբեր ոլորտներում՝ արդյունաբերությունից ու գյուղատնտեսությունից մինչև բժշկություն և պետական հատված։ Բացելով ML School Armenia-ն՝ մենք ցանկանում ենք նպաստել այնպիսի մասնագետների պատրաստմանը, որոնք ոչ միայն կկարողանան օգտվել պատրաստի լուծումներից, այլև կհասկանան, թե ինչպես են աշխատում մեքենայական ուսուցման համակարգերը և ինչպես կարելի է դրանք ինքնուրույն ստեղծել», — նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

«Միջազգային փորձի վրա հիմնված կրթական ծրագրերը, որոնք ուղղված են բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, մեծ նշանակություն ունեն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի և գիտական ներուժի զարգացման համար։ Դրանք նպաստում են այնպիսի մասնագետների պատրաստմանը, որոնք կկարողանան աշխատել ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններում, այլև գիտահետազոտական լաբորատորիաներում՝ իրենց ներդրումն ունենալով տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների զարգացման գործում», — նշել է Armenian Code Academy-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Ասլիկյանը։

Ծրագրի գործնական մասը ներառում է նախագծային և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև Industry Weekend-ներ՝ հանդիպումներ Yandex Armenia-ի և Հայաստանի այլ տեխնոլոգիական ընկերությունների մեքենայական ուսուցման մասնագետների հետ։ Մասնակիցները կուսումնասիրեն իրական մեքենայական ուսուցման համակարգերի օրինակներ, կծանոթանան դրանց ճարտարապետությանը և տեխնիկական լուծումներին, ինչպես նաև կաշխատեն կիրառական խնդիրների վրա։ Հիմնական ծրագրից բացի, ուսանողներին հասանելի կլինեն նաև լրացուցիչ դասընթացներ, որոնք հնարավորություն կտան խորացնելու գիտելիքները առանձին ուղղություններով, ինչպես նաև Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի որոշ դասընթացներ։

Yandex Armenia-ն և Armenian Code Academy-ն նախատեսում են ամեն տարի իրականացնել նոր ընդունելություն ML School Armenia-ում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեքենայական ուսուցման ոլորտի մասնագիտական փորձառության զարգացմանը և այնպիսի մասնագետների պատրաստմանը, որոնք ունակ կլինեն ստեղծելու և ներդնելու ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52