Հայաստան առավել շատ ներմուծվում են մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ
2013 թվականին Հայաստան է ներմուծվել 41 հազար 102 ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների թիվն աճել է 6430-ով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից` Հայաստան առավել շատ շարունակում են ներմուծվել համեմատաբար էժան ավտոմեքենաներ:
Հաշվետու տարում ներմուծված ավտոմեքենաների կեսից ավելին (25 հազար 257 ավտոմեքենա) եղել են մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:
Միևնույն ժամանակ, ներմուծվել է 5-10 հազար դոլար արժողությամբ 8779 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 3104 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 2630 ավտոմեքենա և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 1332 ավտոմեքենա:
Հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մոտ 6%-ը եղել են ռուսական արտադրության:
Ավտոմեքենաների զգալի մասը ներմուծվել է Գերմանիայից: