2013թ.-ին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է շուրջ 38 մլրդ դրամ
2013 թվականին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է շուրջ 38 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրի բանկային համակարգի համախառն եկամուտները կազմել են 514,1 մլրդ ՀՀ դրամ, համախառն ծախսերը՝ 464,8 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, շահույթը մինչև հարկումը կազմել է 49,3 մլրդ ՀՀ դրամ:
Բանկերի եկամուտների կեսից ավելին` 254,9 մլրդ ՀՀ դրամը, կազմել են տոկոսային եկամուտները: