ԱՄՆ-ն 2026-ին հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արտադրության անկման կանխատեսումը նվազեցրել է օրական 600 հազար բարելով
2026 թվականին հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արտադրությունը կնվազի օրական 4.6 մլն բարելով և կկազմի օրական 101.69 մլն բարել։ Այս մասին նշվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) զեկույցում։
Մեկ ամիս առաջ գերատեսչությունը համաշխարհային առաջարկի նվազումը կանխատեսում էր օրական 5.2 մլն բարելի չափով։ Այսպիսով, գնահատականը վերանայվել է դեպի նվազում՝ օրական 600 հազար բարելով։
EIA-ի թարմացված կանխատեսման համաձայն՝ հեղուկ ածխաջրածինների համաշխարհային արտադրությունը 2025 թվականին կկազմի օրական 106.29 մլն բարել (նախորդ գնահատականը չի փոխվել), 2026 թվականին՝ օրական 101.69 մլն բարել (նախկինում՝ 101.09 մլն բարել), իսկ 2027 թվականին՝ օրական 108.4 մլն բարել (նախկին գնահատականը՝ 109.55 մլն բարել)։
Այսպիսով, ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ՝ հաջորդ տարի նավթի համաշխարհային առաջարկը կաճի օրական 6.71 մլն բարելով։ Հոկտեմբերյան կանխատեսմամբ այդ ցուցանիշը կազմում էր օրական 8.46 մլն բարել։
EIA-ի գնահատմամբ՝ հոկտեմբերին Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանումն աճել է։ Հակամարտության պատճառով արգելափակված մատակարարումների ծավալը հոկտեմբերին կազմել է օրական 2.5 մլն բարել՝ սեպտեմբերի օրական 4.8 մլն բարելի դիմաց։ Համեմատության համար՝ մայիսին այդ ցուցանիշը հասել էր գագաթնակետին՝ օրական 10.9 մլն բարելի։
